16:01:17 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների համար

    09:20 13 Ապրիլ 2012

    «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքը` մայրենի լեզվով վարչական մարմիններին դիմումներ ներկայացնելը, դեռ չի գործում»: Այսօր այս մասին ասաց «Հազարաշեն» հասարակական կազմակերպության նախագահ Հրանուշ Խառատյանը՝ «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ:

    «Տևական ժամանակ քննարկվել է այս հարցը, բայց մինչ այսօր այդ պրոբլեմը կա, ինձ դիմում են, որ թարգմանչի օգնությանը դիմեն կամ վարչական մարմինն ընդունի և պատասխանի: Սրանով արդեն՝ մեր պետական լեզուն չիմացողներին դնում ենք անհավասար պայմանների մեջ »,– ասաց Հրանուշ Խառատյանը:

    «Կոնվենցիաներում կան դրույթներ, որոնք հստակ իրավաբանական լուծումներ չունեն, անգամ հակասություններ կան, որոնք գործնականում կիրառելիս՝ խնդիրներ են առաջանում: Օրինակ,գրված է՝ «փոքրամասնության լեզուն». ո՞ր փոքրամասնության՝ լեզվակա՞ն, թե՞ ազգային: Ունենք լեզվական փոքրամասնություն, և նրանք իրավունք ունեն իրենց իմացած լեզվով դիմումներ ներկայացնել վարչական մարմիններին»,- ասաց Խառատյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս