19:03:33 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆիդանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

    15:45 3 Մարտ 2024

    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Կովկասում, Սև ծովի տարածաշրջանում և Սիրիայում: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում:

    «Օրակարգում շատ հարցեր կան, բացի երկկողմ համագործակցությունից, քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներ։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քննարկեցինք նաև տարբեր խողովակներով ընթացող գործընթացները՝ կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր, դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման։ Մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային», - ասել է Ֆիդանը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս