15:43:35 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ և օտարերկրյա քաղաքագետները Երևանում «վերաիմաստավորեցին» Չինաստանի արտաքին քաղաքականությունը

    11:16 22 Դեկտեմբեր 2017

    2017թ. դեկտեմբերի 15-ից 20-ը Երևանում տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա»քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի»» կողմից՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աջակցությամբ:

     

    Արտերկրից դասախոսությամբ հանդես եկան Դա Յուլոնը (Նանծինի համալսարանի գիտաշխատող), Ռաիսա Եպիխինան (Մոսկվայի պետական համալսարանի գիտաշխատող), պրոֆեսոր ՄեթյուՔրոսթոնը (moderndiplomacy.eu-ի փոխնախագահ, ԱՄՆ), պրոֆեսոր Թուղրուլ Կեսկինը (Շանհայի համալսարան):

     

    Հայկական կողմից դասախոսեցին Բենիամին Պողոսյանը (ՊՆ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ), Նաիրի Հոխիկյանը (լրագրող-հեռուստամեկնաբան, diplomat.am ի ղեկավար), ԿարենՎերանյանը («Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Անահիտ Պարզյանը («Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ),   Վարդան Աթոյանը (ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխնախագահ),   Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար, ՊՆ ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբան):

     

    Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 23 անհատներ՝ ՀՀ տարբեր համալսարաններից և գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում և հնարավորություն էին ստացել դեկտեմբերի15-ից 20-ը մասնակցել դասընթացներին։ Բանախոսները նրանց ներկայացրեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ իրական հնարավորությունները, Չինաստանի տնտեսությանհիմնախնդիրները, Չինաստանի տարածքային վեճերը հարևանների հետ, «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքով ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանըմիանալու ռազմավարական հնարավորությանը, չին-ամերիկյան, չին-թուրքական հարաբերությունները, Չինաստանի թվայնացման փորձը և այլն:

    Հատուկ դասընթացի 19 ունկնդիրներ հավաքեցին անհրաժեշտ միավորներ և արժանացան վկայագրերի:

    Բենիամին Պողոսյանը (ՊՆ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ) «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի վերաբերյալ նշեց. «Չինաստանն աճող դերակատարություն ունի Հարավային Կովկասում: ՀՀ-ի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականության հաշվառմամբ՝ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը էական նշանակություն ունի ՀՀ ռազմավարական շահերի առաջ մղման տեսանկյունից: Այս համատեքստում նման դասընթացների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի Չինաստանի վերաբերյալ գիտելիքների ընդլայնման համար»:

     

    «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի կազմակերպչական կոմիտեի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշեց. «Նախաձեռնությունը կյանքիկոչելու նպատակը հետևյալն էր. երիտասարդ սերնդին փոխանցել Չինաստանի վերաբերյալ գիտելիքներ, կապ հաստատել նրանց և հայ ու արտասահմանցի ավագ գործընկերների միջև։ Այստեղ ևս մեկանգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ովքեր կամավոր հիմունքներով սեփական փորձն ու գիտելիքները կիսեցին երիտասարդ մասնագետների հետ: Հուսով եմ՝ վերջիններս այսգիտելիքներն ու կապերը կօգտագործեն հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս