- Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
- Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- 103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը
- Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
- Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան
- Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
- Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
- ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ներկայացնում է պատանի հայ երաժիշտներին
13:54 12 Փետրվար 2018Փետրվարի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀԱՖՆ-ի և տաղանդավոր ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դիաննա Ադամայանի համատեղ համերգը:
Համերգի ծրագրում կհնչեն Պ. Ի.Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան, Բրուխի ջութակի կոնցերտը ևԲրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
ՀԱՖՆ-ը, մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներին: Վերջիններս, չնայած իրենց երիտասարդ տարիքին, հասցրել են լավագույնս ներկայանալ երաժշտական միջազգային ասպարեզում՝ հնարավորություն տալով մեր երկրին հպարտությամբ կանգնել դասական հարուստ ավանդույթներ ունեցող ռուսական երաժշտական գերտերության և եվրոպական հզոր երկրների կողքին: ՀԱՖՆ-ի հետ պարբերաբար համատեղ համերգներով հանդես են գալիս տաղանդավոր պատանի երաժիշտներ՝ շեփորահար Դանիել Մելքոնյանը, ջութակահարուհիներ Սոֆյա Վարդանյանը և փետրվարի 16-ի համերգի մենակատար Դիանա Ադամյանը:
Դիանա Ադամյանը փետրվարի 16-ին ՀԱՖՆ-ի հետ կնվագի Բրուխի ջութակի կոնցերտը, որն անչափ գեղեցիկ և տեխնիկապես բավականին բարդ ստեղծագործություն է: Այս կոնցերտը պատանի ջութակահարուհին կներկայացնի նաև հեղինակավոր Եհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլում: Մեր հայրենակցուհին ընդգրկված է մրցույթի ավագ խմբում, որտեղ ամբողջ աշխարհից ընտրվել են մասնակցելու ընդամենը 21 երիտասարդ երաժիշտներ: Մրցույթը կանցկացվի 2018թ.-ի ապրիլի 12- 22-ը՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Դիանա Ադամյանը սովորում է Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի և ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարաններում: Բազում հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2010թ, Գյումրի), «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթ (2-րդ մրցանակ, 2014թ., Մոսկվա), Հ. Բոգդանյան միջազգային մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2014թ., Երևան), Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթ (2-րդ մրցանակ, 2015թ., Մոսկվա): Հայաստանյան «Նոր անուններ» ծրագրի անդամ է: 2014 և 2015 թթ.-ին երկու անգամ մասնակցել է Կանադայի Օտտավա քաղաքի Երաժշտական ինստիտուտի ամառային վարպետության դասերին՝ Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ և վերջինիս հրավերով: 2015 թ.-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Լոնդոնի Cadogan համերգասրահում հանդես է եկել Պինկաս Ցուկերմանի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երազ Արտ հիմնադրամի աջակցությամբ 2016-2017թթ.-ին ամեն ամիս մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասերին: Դիանան ստացել է Լիխտենշտեյնի երաժշտական միջազգային ակադմիայի կրթաթոշակ և տարին երկու անգամ ինտենսիվ կերպով մասնակցել ակադեմիայի երաժշտական շաբաթներին և միջոցառումներին: 2016թ.-ից երեք անգամ մասնակցել է հայտնի պրոֆեսոր Աննա Չումաչենկոյի ուսումնական շաբաթներին:
Լրահոս
- Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել 16:53 29 Նոյեմբեր 2023
- Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան 16:51 29 Նոյեմբեր 2023
- Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ևս 3 օրով երկարաձգել հրադադարը՝ բոլոր կանանց ու երեխաներին ազատելու համար. The Times 16:41 29 Նոյեմբեր 2023
- ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները 16:30 29 Նոյեմբեր 2023
- Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը 16:14 29 Նոյեմբեր 2023
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 15:57 29 Նոյեմբեր 2023
- 103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը 15:44 29 Նոյեմբեր 2023
- Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան 15:29 29 Նոյեմբեր 2023
- Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին 15:12 29 Նոյեմբեր 2023
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան 14:55 29 Նոյեմբեր 2023
- Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան 14:39 29 Նոյեմբեր 2023
- ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան 14:25 29 Նոյեմբեր 2023
- Այս դրածոները զբաղված են միայն ՀՀ բոլորի հետ թշնամացնելով 14:10 29 Նոյեմբեր 2023
- Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով 13:58 29 Նոյեմբեր 2023
- ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը 13:45 29 Նոյեմբեր 2023
- Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan 13:34 29 Նոյեմբեր 2023
- Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով 13:23 29 Նոյեմբեր 2023
- Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 13:12 29 Նոյեմբեր 2023
- Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա 13:00 29 Նոյեմբեր 2023
- Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան 12:47 29 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
18:44 27 Նոյեմբեր 2023 «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմն արդեն կլինի մեծ էկրաններին «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմն արդեն կլինի մեծ էկրաններին
-
16:53 24 Նոյեմբեր 2023 Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը
-
15:04 22 Նոյեմբեր 2023 Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը