11:47:43 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանն այսօր նշում է բանկային աշխատողի օրը

    07:11 22 Նոյեմբեր 2012

    Կառավարության 2003թ. ընդունված որոշմամբ` նոյեմբերի 22-ը հռչակվել է «Բանկային աշխատողի օր»:

    Օրվա կապակցությամբ բանկային համակարգի աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների ճյուղային արհմիության գործկոմը:

    «Արհմիությունը շնորհավորում է համակարգի աշխատողներին «Բանկային Աշխատակցի» օրվա կապակցությամբ, ցանկանալով առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ, ֆինանսական բարձր վերելքներ,անձնական և ընտանեկան երջանկություն, անամպ երկինք, խաղաղություն, լիարժեք ուրախություն»,-ասված է ուղերձում:

    Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում են 22 բանկեր, սակայն նրանց աշխատակիցների ընդհանուր թիվը հայտնի չէ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս