10:40:00 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում ամենաբարձր դիտելիությունն ունեցել է «Շանթ» հեռուստաընկերությունը

    12:16 13 Նոյեմբեր 2016

    Հեռուստալսարանի չափում իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» միջազգային ընկերության տվյալներով՝ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում ամենաբարձր դիտելիությունն ունեցել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 2.50%-ով: Երկրորդ տեղում «Արմենիան» է (2.37%), երրորդում՝ «ԱԹՎ»-ն (1.27%):

     

     

    Հեռուստասերիալներից ամենաշատը դիտվել է «Շանթ» ՀԸ-ով հեռարձակվող հնդկական արտադրության «Մերժվածը» սերիալը (42.31%), որին հաջորդում է «Արմենիա» ՀԸ «Առաջնորդները» (36.51%), երրորդ տեղում է «Շանթի» «Թաքնված սերը» (33.36%):

     

     

    «Մերժվածը» սերիալը հանրային դրական լայն արձագանք է ստացել, բուռն կերպով քննարկվում է նաև սոցիալական ցանցերում: Նշենք, որ «Google» որոնողական համակարգի «Trends» ծառայության տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից ամենափնտրված բառը «Մերժվածն» է:

     

    Գրաֆիկներում ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքի տվյալները, որոնց համար հիմք են ծառայել հաղորդումների հիմնական թողարկումները:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս