07:56:54 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում թողարկվել է նոր browserapp

    06:47 28 Դեկտեմբեր 2016

    Հայաստանում թողարկվել է OnlineKodak.AM լուսանկարների տպման առաջին առցանց հավելվածը: Այն հնարավորություն է ընձեռում, առանց Kodak այցելելու` ուղարկել նկար բջջայինից, համակարգչից, պլանշետից, smart հեռուստացույցից և ստանալ «ՀայՓՈՍՏ» փոստային օպերատորի սուրհանդակից: Վեբ տեխնոլոգիաների վերջին զարգացումներին համապատասխան ստեղծված OnlineKodak.AM-ը տրամադրում է VISA, MasterCard, ArCa քարտերով առցանց վճարման համակարգեր և բջջայինով վճարման յուրօրինակ փոՂանցում ծառայություն:

    OnlineKodak.AM browserApp-ի ստեղծագոծական թիմը առաջարկում է վճարման նոր տարբերակ` բջջային փոՂանցում, որը հնարավորություն է ընձեռում հավելվածի օգտատերերին իրենց բջջային SIM քարտի հաշվեկշռից փոՂանցում կատարել OnlineKodak.AM browserApp-ի բջջային համարներին: Նորույթը գործում է ՀՀ ողջ տարածքում (բոլոր բջջային օպերատորների ցանցից):

    Լուսանկարները կյանքի լավագույն պահերի հիշողություններն են: Նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս յուրաքանչյուր վայրկյան լուսանկարվել ընկերների, մտերիմների, հարազատների հետ, կիսվել լուսանկարներով սոցիալական ցանցերում, հավաքել լայքեր, ունենալ լավագույն զգացողություններ: Մինչդեռ ամենափոքր և աննշան սխալի դեպքում այդ լուսանկարները կարող են անհետանալ անվերադարձ: OnlineKodak.AM առցանց հավելվածի օգնությամբ լուսանկարվելու հաջորդ պահին նկարը կարող եք ուղարկել տպման և ստանալ փոստով Ձեր նշած վայրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս