- Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
- Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան
- Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
- ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան
- Այս դրածոները զբաղված են միայն ՀՀ բոլորի հետ թշնամացնելով
- Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով
- ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը
- Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan
- Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով
Հայաստանյան «Լամանշ»-ն արդեն միջազգային շուկայում (լուսանկարներ, տեսանյութ)
13:39 13 Մարտ 2014Հայաստանյան ներքին շուկայում արդեն հայտնի «Լամանշ» դիզայն ստուդիան դուրս եկավ միջազգային հարթակ։ Ունենալով հարուստ փորձ՝ բնակելի և հասարակական (մշակութային, ժամանցային) համալիրների ներքին տարածքի կազմակերպման և դիզայնի ոլորտում, այն արդեն արժանացավ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարբեր պատվիրատուների ուշադրությանը:
Այս անգամ ստուդիայի դիզայներների առջև խնդիր էր դրված մեկ հարթության մեջ ներդաշնակել ռուսական մշակույթին բնորոշ ու հոգեհարազատ տարրերն ու եվրոպական կլասիցիզմի ոգուն հատուկ երանգները, ինչն առավելագույնս կյանքի կոչվեց հայազգի արհեստավարժ դիզայներների' Սյունե Սարգսյանի, Արփի Վարդանյանի և Կարեն Մկրտչյանի կողմից։ Եվ հեռավոր Կրասնոյարսկում (ՌԴ) ստեղծվեց «Grand Hall Siberia» շքեղ, բայց և նրբաճաշակ կառույցը` որպես ճարտարապետական մտքի ու դիզայներական երևակայության թռիչքի արգասիք։
Նախագիծն իրականացվեց սեղմ ժամկետներում և կրում էր իր մեջ աշխարհագրական հեռավորությանը հատուկ բոլոր բարդությունները:
Մոտ 1400 մ2 մակերես ունեցող հանդիսությունների դահլիճը, ինչպես նաև կից VIP սրահները, մշակվեցին կարճ ժամկետներում: Պատրաստվեցին առավելագույնս ընթեռնելի և ամենակարևորը՝ մանրամասն, հանգուցալուծումներով լի, աշխատանքային գծագրեր։ Նախագծի իրականացման ողջ ընթացքում տարվում էր շինարարության հեռահար (on-line) վերահսկողություն:
Հարկ է նշել, որ համալիրը միակն է իր տեսակի մեջ այդ տարածաշրջանում և այժմ արդեն կարևոր տեղ է գրավում Ռուսաստանի Դաշնության մշակութային և հասարակական կյանքում։ Այստեղ արդեն կազմակերպվում են ոչ միայն շքեղ հանդիսություններ, այլ նաև անցկացվում են միջազգային նշանակության ֆորումներ, ցուցահանդեսներ, համերգներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Դահլիճի ներքին հարդարումը և դիզայնը համապատասխանում է ռուսական «Ամպիր» ոճին: Սրահում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել առաստաղին, որի առանձնահատկություններից է բարդ կոնստրուկտիվ կառուցվածքը։ Այն իր մեջ ներառում է օդափոխության, լուսավորության, հակահրդեհային համակարգերի ճիշտ և գրագետ համախմբում: Առաստաղի հարդարման մեջ խիստ պահպանված են կլասիկայի կանոնները, ամբողջ մակերեսը պատված է ոսկեզօծ գիպսե զարդաքանդակներով: Այստեղ լայնորեն օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաները, որոնք հմտորեն միաձուլվել են ավանդական մոտեցումներին։ Արդին խաչվում է հնագույն ու հավիտենական արժեքների հետ և ներկայանում որպես անքննելի ներդաշնակություն: Առաստաղն ավարտուն տեսք է ստանում՝ շնորհիվ ստուդիայի դիզայներների կողմից նախագծված՝ հեղինակային ճենապակյա ջահերի, որոնց արտադրությունը կազմակերպվել է Իտալիայում:
Հատակագծային լուծումները մշակված են՝ նախօրոք հաշվի առնելով կառույցի բազմաֆունկցիոնալ նշանակությունը: Ամբողջ կահավորումը, ներառյալ բեմահարթակը, շարժուն (մոբիլ) է:
Հատակն ամբողջությամբ երեսապատված է բնական գրանիտե սալիկներով, հատակի կենտրոնական հատվածն ունի շքեղ, հատուկ այդ տարածքի համար մշակված՝ նույնպես հեղինակային, զարդանախշ, որից արտածվում է ամբողջ կոմպոզիցիան:
Պատերը նույնպես զարդարված են ոսկեզօծ գիպսե զարդաքանդակներով, գեղեցիկ պաստառներով և հսկա հայելիներով: Դռներն ու դարբնե բազրիքները, նույնպես հեղինակային են՝ մշակված ստուդիայի դիզայներների կողմից: Նշենք նաև, որ հեղինակների բոլոր մտահղացումները մաթեմատիկական ճշգրտությամբ իրականացվել են տեղի հմուտ մասնագետների կողմից, ինչն էլ, անկասկած, արդյունավետ համագործակցության երաշխիքներից է:
Առաջարկում ենք դիտել ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած թողարկումը հայ դիզայներների մտքի թռիչքի արդյունք հանդիսացող այս կառույցի վերաբերյալ:
Լրահոս
- Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան 15:29 29 Նոյեմբեր 2023
- Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին 15:12 29 Նոյեմբեր 2023
- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան 14:55 29 Նոյեմբեր 2023
- Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան 14:39 29 Նոյեմբեր 2023
- ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան 14:25 29 Նոյեմբեր 2023
- Այս դրածոները զբաղված են միայն ՀՀ բոլորի հետ թշնամացնելով 14:10 29 Նոյեմբեր 2023
- Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով 13:58 29 Նոյեմբեր 2023
- ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը 13:45 29 Նոյեմբեր 2023
- Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan 13:34 29 Նոյեմբեր 2023
- Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով 13:23 29 Նոյեմբեր 2023
- Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 13:12 29 Նոյեմբեր 2023
- Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա 13:00 29 Նոյեմբեր 2023
- Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան 12:47 29 Նոյեմբեր 2023
- ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան 12:35 29 Նոյեմբեր 2023
- Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 12:23 29 Նոյեմբեր 2023
- Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 12:12 29 Նոյեմբեր 2023
- Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան 11:57 29 Նոյեմբեր 2023
- Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան 11:45 29 Նոյեմբեր 2023
- ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան 11:33 29 Նոյեմբեր 2023
- Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան 11:20 29 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
16:30 27 Նոյեմբեր 2023 Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը
-
22:18 26 Նոյեմբեր 2023 Հայաստանի մեր պատվիրակները «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը Հայաստանի մեր պատվիրակները «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը
-
22:20 26 Նոյեմբեր 2023 Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը
Online կինոաշխարհ
-
12:01 9 Փետրվար 2022 «Օսկար- 2022»-ի հավակնորդ ֆիլմերը Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին։
-
09:54 27 Օգոստոս 2018 Առաջին անգամ Հայաստանում. կատակերգական սիրավեպ երևակայականի և իրականի սահմանագծին Սեպտեմբերի 7-ից կինոթատրոններում
-
05:08 23 Օգոստոս 2018 «All or Nothing». «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆիլմը Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր դոկումենտալ ֆիլմ է պատրաստում, որը պատմում է թիմի նախորդ մրցաշրջանում ռեկորդային 100 միավորների և չեմպիոնության մասին։