16:57:00 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ

    16:21 20 Հունիս 2024

    Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինչպես թուրքական, օսմանյան այնպես էլ հայկական արխիվային փաստաթղթերը և բնագիր ձեռագրերը, պատրաստվում են դրանք 2 գրքի տեսքով հրատարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։ Հեղինակների դիտարկմամբ՝ գրքերը կունենան միմյանց փոխլրացնող տրամաբանություն, և դրանց լույս ընծայումը կոչնչացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժման վերջին պաշտպանական գիծը, քանի որ հիմնված են ոչ թե միայն հայկական սկզբնաղբյուրների, այլև հենց թուրքական արխիվների վրա, որոնց նույնական լինելը և միմյանց չհակասելն ապացուցում են կատարված ուսումնասիրությունների ճշմարտացիությունը։  

    «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակվելիք գրքի հեղինակները ներկայացրել են, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում հետազոտության ենթարկվող թուրքական և հայկական աղբյուրները և ո՞րն է դրանց նորույթը՝ հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր արխիվներ և հուշագրություններ արդեն իսկ ուսումնասիրվել են՝ ապացուցելով 20-րդ դարի սկզբին օսմանյան ղեկավարների կողմից միլիոնավոր հայերի սպանության անհերքելի իրականությունը։

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանն, անդրադառնալով երկու գիտնականների կողմից իրականացվող համատեղ աշխատանքի կարևորությանը, նշել է, որ Հիլմար Կայզերը մուտք ունի և կարողանում է աշխատել թուրքական արխիվներում, ինչը խիստ կարևոր է:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս