02:26:05 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

    06:31 2 Մայիս 2017

    Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։

    Մայիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում կայացան ապրիլի 25-ին մեկնարկած ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցեցին ՀՊՏՀ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ-ի թիմը, ՀՊՏՀ-ի թիմն էլ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց փոխչեմփիոն: 3-րդ հորիզոնականը բաժին հասավ Երևանի պետական համալսարանի թիմին, որը համառ պայքարում 3:1 հաշվով առավելության հասավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի նկատմամբ: Առաջնությանը մասնակցեցին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները՝ նաև գավաթ:

    Հայաստանի վոլեբոլի ֆեդերացիայի կողմից լավագույն խաղացողներ ճանաչված Հայկ Հովհաննիսյանը(ՀԱՊՀ) և Տիգրան Այվազյանը (ՀՊՏՀ) պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով։

    Պարգևատրումն իրականացրեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։

    Նշենք, որ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։

    Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս