10:03:22 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերիների հարցը պետք է լուծվի. Անդրանիկ Քոչարյան

    13:36 11 Նոյեմբեր 2024

    Կարծում եմ՝ Բաքու գնալն էլ արժեք ունի, չգնալն է. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Cop 29-ին Հայաստանի մասնակցության նպատակահարմարությանը։

    «Գերիների հարցը պետք  է լուծվի, եթե մարդասիրական բնույթ ունի,  պետք է իրացնի այն պահանջը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված է»,-ասաց Քոչարյանը։

    Քոչարյանն ասաց, որ գերիների հարցով ինքն անհատապես էլ է զբաղվել։ «Նշել եմ, որ հնարավորությունը եկեղեցու միջոցով կարող է արդյունք ապահովել։ Ես ինքս գնացել եմ Վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել կաթողիկոսին»,-ասաց նա։

    Հարցին թե կաթղիկոսը մերժե՞լ է՝ պատասխանեց. «Ո՛չ, գործողություներ եղան, արդյունքները ապագայում կերևան»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս