- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձևաչափով․ երևանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ
18:18 16 Մայիս 2024Հայաստանը՝ որպես գաստրոտուրիզմի երկիր դիրքավորելուն, հայկական խոհանոցի և գինեգործության հանրայնացման, հայկական արտադրանքի և մթերքների ճանաչելիության բարձրացման, դրանց օգտակար հատկությունների շեշտադրմանն ուղղված HerMine Dialog Show-ն մեկ բեմում կհամախմբի հայաստանաբնակ և արտերկրի ազգությամբ հայ ֆուդ բլոգերներին։ Յութուբյան հարթակում հեռարձարկվող HerMine Dialog հաղորդումը հունիսի 7-ին կներկայանա բացօթյա շոուի տեսքով՝ դուրս գալով տաղավարային ձևաչափից։ Այն կվարի HerMine Dialog նախագծի հիմնադիր Հերմինե Ստեփանյանը, ում հյուրերը կպատրաստեն ու կմատուցեն տարբեր ուտեստներ, որոնց հիմքում հայկական մթերքն է՝ ծիրանաչիր, իշխան ձուկ, տարատեսակ խոտաբույսեր։
HerMine Dialog Show-ն հնարավորություն կտա նախապես տոմսեր ձեռք բերած 140 մասնակցի ստանալ յուրօրինակ փորձառություն։ Նրանք կհամտեսեն ֆուդ բլոգերների պատրաստած նախուտեստները, հիմնական ուտեստն ու աղանդերը՝ համադրված խմիչքով, մասնակիցը կդառնան Հերմինեի և իր հյուրերի անկեղծ երկխոսությանը, կստանան խոհարարական գիտելիքներ ուտեստների ու խմիչքի ճիշտ համադրության, գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր ստանալու գաղտնիքների մասին։
«Պատրաստելը սոսկ զբաղմունք չէ, այն ինքնարտահայտման միջոց և անվերջ ստեղծագործելու հարթակ է, երբ ներդաշնակ երկխոսության մեջ են մտնում համերն ու միջավայրը, պատրաստողն ու այն համտեսողը, երկրի մշակույթն ու աշխարհը։ Խոհանոցն ինձ համար նոր բեմ է, որտեղ կարող եմ ազատ ստեղծագործել ու պատմել նոր պատմություններ։ HerMine Dialog նախագծով նպատակ ունեմ իմ լսարանին հասցնել միտքը, որ կոնցեպտուալ մենյու և հարմոնիկ միջավայր ստեղծելը բարդ չէ․ պետք է պարզապես ցանկություն և ճիշտ պլանավորում»,-նշել է Հերմինե Ստեփանյանը։
Հաղորդավարուհի և դերասանուհի Հերմինե Ստեփանյանի գործունեության առանցքում մշտապես եղել է հայկական մշակույթի ու տեղական արտադրանքի հանրայնացումը։ Թե՛ խոհանոցը, թե՛ ֆիլմերի աշխարհը սահմաններ չեն ճանաչում․ դրանք միավորում են տարբեր ազգության, տարիքի, նախընտրությունների մարդկանց և հնարավորություն տալիս պատմելու երկրի մասին՝ առանց «թարգմանության»։
Արտերկրում մեծ լսարան ունեցող հայ ֆուդ բլոգերների օգնությամբ Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունների մասին բարձրաձայնելը, հայաստանցի ֆուդ բլոգերների հետ կապերի ստեղծումը, ըստ Հերմինե Ստեփանյանի, նոր դռներ կբացի հետագա համագործությունների համար, ինչն էլ մեր երկրի առանձնահատկությունների մասին աշխարհին պատմելու նոր առիթ կլինի։
HerMine Dialog Show-ին կմասնակցեն Կարինե Վարդանյանը (ՄուշԿարա, ՌԴ), Շահան և Մելիս Թերզիբաշյանները (Cairo Food Cuple, Եգիպտոս), Շաղիկ Տեր Վարդանյանը (Հայաստան), ինչպես նաև այլ ֆուդ բլոգերներ, ում մասին առաջիկայում կհայտարարվի։
«Երբ մասնակցության առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, քանի որ միջոցառումը տեղի էր ունենալու իմ հայրենիքում։ Ուրախ եմ, որ իմ գործունեությամբ օտարերկրյա լսարանին ներկայացնում եմ հայ ազգի ավանդույթներն ու մեր մշակույթը։ HerMine Dialog Show-ին մասնակցությունը լավ առիթ կլինի աշխարհին ցույց տալու հայկական արտադրանքի, խոհանոցի ու բաղադրատոմսերի բազմազանությունը»,-ասել է ռուսաստանաբնակ հայ ֆուդ բլոգեր Կարինե Վարդանյանը (ՄուշԿարա):
Միջոցառումը կանցկացվի հունիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, բաց երկնքի տակ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներ» միջոցառման շրջանակում։ Երեք օր շարունակ արտերկրի և Հայաստանի հեղինակավոր խոհարարների, ֆուդ բլոգերների ու գինեգետների մասնակցությամբ կանցկացվեն վարպետության դասեր, գաստրոնոմիկ շոուներ, ինչպես նաև տարատեսակ ուտեստների, գինու և ոգելիչ խմիչքների համտես, խաղեր և այլն։ Այդ օրերին բացի HerMine Dialog Show-ից Հերմինե Ստեփանյանը կվարի այլ միջոցառումներ ևս, որոնց ընթացքում կկրի հայկական նորաձևության տների` Նիկոլյան, Faina, ZGEST, ArigaTo, RŪZANE, VIVIEN Wearing, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan, ստեղծած հագուստները՝ ևս մեկ անգամ շեշտադրելով հայկական արտադրանքին նախապատվություն տալու կարևորությունը։
Դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի կյանքում արվեստը, ստեղծարարությունն ու նորի բացահայտումները միշտ իրենց ուրույն տեղն են ունեցել։ Դեպի հեռուստատեսություն, կինո, արվեստ ու խոհարարություն տանող ճանապարհներին Հերմինեի թողած հետագիծը նպաստել է Հայաստանի ու հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը թե՛ հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս։
2000-ականների սկզբին մասնագիտական ուղին սկսելով հեռուստատեսության ոլորտում՝ ի թիվս տարբեր նախագծերի, հեղինակել ու վարել է խոհարարական հաղորդումներ։ «Դար 21» հեռուստաընկերության «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստն է եղել, Հանրային հեռուստատեսությամբ էլ վարել է «Ազգային համեր» հաղորդաշարը։
Հերմինեն իրականացրել է “Life is Beautiful in Armenia” թվային նախագիծը՝ ներկայացնելով Հայաստանի չբացահայտած ու գողտրիկ անկյունները։ Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով իրականացրել է նաև “Wine is Beautiful in Armenia”, “Testy Stories” նախագծերը։
Կինոդերասանուհի Հերմինե Ստեփանյանի ուղին ևս տպավորիչ է․ նա խաղացել է հեղինակային ֆիլմերում՝ «Սպիտակ», «Շքամուտք», «Անիկո», «Զուլալի»՝ արժանանալով միջազգային հեղինակավոր մրցանակների՝ արդեն կինոյի լեզվով աշխարհում խոսելով հայկական հարուստ մշակույթի մասին։
Լրահոս
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի 00:00 8 Դեկտեմբեր 2024
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան 23:38 7 Դեկտեմբեր 2024
- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք 23:26 7 Դեկտեմբեր 2024
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած 23:22 7 Դեկտեմբեր 2024
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով 23:00 7 Դեկտեմբեր 2024
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:58 7 Դեկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները 22:39 7 Դեկտեմբեր 2024
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը 22:27 7 Դեկտեմբեր 2024
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով 22:12 7 Դեկտեմբեր 2024
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա 21:54 7 Դեկտեմբեր 2024
- Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան 21:40 7 Դեկտեմբեր 2024
- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո 21:28 7 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու 21:15 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին 21:00 7 Դեկտեմբեր 2024
- Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը 20:52 7 Դեկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին 20:42 7 Դեկտեմբեր 2024
- «Դարա» փոթորկի պատճառով Իռլանդիայում գրեթե 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության 20:29 7 Դեկտեմբեր 2024
- Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 20:12 7 Դեկտեմբեր 2024
- Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ․ Աշոտյան 19:57 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 19:47 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 17:12 28 Նոյեմբեր 2024 78-ամյա Շերն ասել է, որ գալիք ալբոմը կլինի վերջինը 78-ամյա Շերն ասել է, որ գալիք ալբոմը կլինի վերջինը
- 23:06 16 Նոյեմբեր 2024 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը
- 22:19 16 Նոյեմբեր 2024 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լեոն ելույթ ունեցավ․ քվեարկությունը կվերսկսի ելույթներից հետո «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լեոն ելույթ ունեցավ․ քվեարկությունը կվերսկսի ելույթներից հետո
Online կինոաշխարհ
- 12:01 9 Փետրվար 2022 «Օսկար- 2022»-ի հավակնորդ ֆիլմերը Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին։
- 09:54 27 Օգոստոս 2018 Առաջին անգամ Հայաստանում. կատակերգական սիրավեպ երևակայականի և իրականի սահմանագծին Սեպտեմբերի 7-ից կինոթատրոններում
- 05:08 23 Օգոստոս 2018 «All or Nothing». «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆիլմը Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր դոկումենտալ ֆիլմ է պատրաստում, որը պատմում է թիմի նախորդ մրցաշրջանում ռեկորդային 100 միավորների և չեմպիոնության մասին։