21:33:27 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հերթական 25-օրյա վարժական հավաքները կանցկացվեն ապրիլի 1-ից հունիսի 28-ը. կներգրավվի 4799 քաղաքացի

    12:46 29 Փետրվար 2024

    Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի իր նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում կայացրեց:

    Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ:

    Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետա¬նային մասնագիտություններով:

    Սահմանվել է, որ վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացիներ գրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս