16:54:51 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՖՖ նախագահի պաշտոնում երկու թեկնածու է առաջադրվել․ ընտրությունները դեկտեմբերին են

    19:37 30 Նոյեմբեր 2023

    Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:

    Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.

    Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ), 
    Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

    Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս