20:38:11 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան

    10:15 20 Փետրվար 2017

    Սույն թվականի փետրվարի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան: Միջոցառման նպատակն է քննարկել առաջարկներ, որոնք կնպաստեն գիտական արդյունքների ներդրմանը տնտեսության և բնապահպանության ոլորտում:

    Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

    ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԲարդուխ Գաբրիելյանը կներկայացնիՍևանա լճի կենսառեսուրսների արդի վիճակը:

    Բնությանհամաշխարհայինհիմնադրամի (WWF) հայաստանյանգրասենյակիտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու ԿարենՄանվելյանը հանդես կգա «Կիրառականգիտությանօգտագործումըկենսաբազմազանությանմշտադիտարկմանգործընթացում» զեկուցմամբ:

    ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր ՄարինեԱռաքելյանը կներկայացնի «Կենդանիներ, որպեսՀայաստանիէկոհամակարգիկենսացուցիչներ» զեկուցումը:

    ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Խաչատրյանը կներկայացնիՀայաստանի անողնաշար կենդանիների ֆաունան և պահպանության խնդիրները:

    ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգ Ֆայվուշը կներկայացնիՀայաստանի բուսականության բազմազանությունը և դրա պահպանման խնդիրները:


    ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՍիրանուշՆանագյուլյանը հանդես կգա «ՍնկերիբազմազանությունըևդրանցպահպանությունըՀայաստանում» զեկուցմամբ:

    ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Բագրատ Մեժունցը հանդես կգա «Արոտների արածեցման նորմավորումը՝ որպես բուսածածկի պահպանման կարևոր միջոցառում» զեկուցմամբ:


    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

    20.02.2017թ.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս