- «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել
- Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար
- ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները
- Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան Գեղամյան
- Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ
- Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը
- Ալավերդիում 31-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ եւ մահացել
- Սպիտակցի 18-ամյա բնակչի մոտ սառը զենք է հայտնաբերվել
- Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն Մելիքյան
- ՌԴ Բելգորոդի շրջանը գիշերը գնդակոծվել է
ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում
17:03 31 Օգոստոս 2017
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայապահպանությանն ուղղված գործունեության շրջանակներում իրականացնում է տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախորդ տարիներին մշակվել և հաջողությամբ իրականացվել են «Աջակցություն Մերձավոր սփյուռքին» (2010-2017թթ), «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2009-2012թթ), «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2013-2014թթ), «ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2012-2015թթ.), «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքներ)» (2016-2017թթ.), «Եվրասիական տնտեսական միության երկրների հայ համայնքների կրթամշակութային զարգացմանն աջակցություն» (2016-2017թթ.) ծրագրերը:
Անդրադառնալով հայապահպանության և հայադարձության հարցերին՝ նախարարը մասնավորապես նշեց.«Այն բոլոր կազմակերպություններին, ում հետ աշխատում ենք, առաջարկեցինք հայադարձության ծրագիր, որն ընդգրկել ենք մեր հայեցակարգում, ամրացնել կապը համայնքների հետ, խառանամուսնություններից ծնված երեխաների մոտ ուժեղացնել հայկական գենը: Հայադարձության ամենագլխավոր ազդակը, որ ուղարկել ենք աշխարհին, հետևյալն է. «Հայը նա է՝ ով իրեն հայ է զգում»: Շատերը հայտարարեցին իրենց հայկական ծագման մասին: Մեր ամենամեծ օգնականները պիտի լինեն Սփյուռքի կազմակերպությունները»:
ՀՀ սփյուռքի նախարարության «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքի մասին ցեկուցումով հանդես եկավ Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ.Վարդանյանը: Զեկուցողը նշեց ոլորտում առկա հիմնախնդիրները՝ անդրադառնալով Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման օրակարգային խնդրին։ «Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար: Հայկական սփյուռքի տարբեր հատվածներում լեզվապահպանության խնդրի լուծման առաջնային միջոցներից է առցանց բազմալեզու բառարանների նոր ձևաչափի ստեղծումը հայերենի և այլ լեզուների միջև: Այս ծառայությունները մեկտեղված են www.translator.am հասցեում գործող ինտերնետային փոխարկիչ ծրագրի գործառույթներին զուգահեռ», - հավելեց նա:
«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլ. պարբերականի գլխ. խմբագիր Լ.Աբրահամյանը: Անդրադառնալով կայքի նպատակներին, խնդիրներին՝ զեկուցողը նշեց, որ պարբերականը Հայաստանում գործող միակ պետական լրատվամիջոցն է, որն ունի արևմտահայերեն տարբերակ: Վերջինս միտված է Սփյուռքի նախարարության՝ արևմտահայերենի պահպանության քաղաքականության իրականացմանը:
«Նպատակակետ ունենալով բացառապես համայն հայության գերակա շահը՝ «Հայերն այսօր»-ի աշխատանքային կարևոր սկզբունքը համագործակցությունն է Սփյուռքում և Հայաստանում գործող մշակութային, գիտական, ուսումնական կառույցների, համահայկական կազմակերպությունների հետ», - նշեց զեկուցողը
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների վերաբերյալ զեկուցում ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վ.Աղայանը: Զեկուցողը նշեց, որ «Մրցանակաբաշխություն 2016»-ը թեմատիկ մրցանակաբաշխություն է և անց է կացվել «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին: Մրցանաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Գրողների միությունը, ՀՀ Կոմպոզիտորների միությունը, Կինեմատոգրաֆիստների միությունը, Նկարիչների միությունը և Ժուռնալիստների միությունը:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ:
«Արդյունքները ցույց են տալիս, որ ներկայացված գրեթե բոլոր նյութերը արտացոլել են Հայատանի անկախության պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնությունն ու միաբանությունը` հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար: Աշխատանքներում արտացոլվել են նաև համազգային շահերի շուրջ հայության երեք հատվածների` Հայաստան, Սփյուռք, Արցախ համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծման եղանակների հիմնավորումները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 42 մլն դրամ», - հավելեց Վ. Աղայանը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան կառույցների և անհատների մասնակցությունը նախարարության ծրագրերին, համահայկական մրցանակաբաշխությանը:
Նախարարն անդրադարձավ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովի
աշխատանքներին, կազմակերպական և բովանդակային հարցերին:
Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:
Լրահոս
- ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները 17:49 4 Հունիս 2023
- Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան Գեղամյան 17:27 4 Հունիս 2023
- «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել 17:20 4 Հունիս 2023
- Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ 16:47 4 Հունիս 2023
- Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը 16:21 4 Հունիս 2023
- Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար 16:04 4 Հունիս 2023
- Ալավերդիում 31-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ եւ մահացել 15:54 4 Հունիս 2023
- Սպիտակցի 18-ամյա բնակչի մոտ սառը զենք է հայտնաբերվել 15:30 4 Հունիս 2023
- Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Ռուբեն Մելիքյան 14:50 4 Հունիս 2023
- ՌԴ Բելգորոդի շրջանը գիշերը գնդակոծվել է 14:28 4 Հունիս 2023
- Մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքով 13:47 4 Հունիս 2023
- Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են 13:26 4 Հունիս 2023
- Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից 13:00 4 Հունիս 2023
- Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ 12:25 4 Հունիս 2023
- Սպիտակ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ 11:48 4 Հունիս 2023
- Այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11:20 4 Հունիս 2023
- Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումը 11:15 4 Հունիս 2023
- «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են 10:58 4 Հունիս 2023
- Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև Փաշինյանի ու Էրդողանի միջև 10:39 4 Հունիս 2023
- Ծեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացուն 10:18 4 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
17:20 4 Հունիս 2023 «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել
-
16:47 4 Հունիս 2023 Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ
-
15:54 4 Հունիս 2023 Ալավերդիում 31-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ եւ մահացել Ալավերդիում 31-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ եւ մահացել
Քաղաքականություն
-
17:49 4 Հունիս 2023 ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները
-
10:39 4 Հունիս 2023 Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև Փաշինյանի ու Էրդողանի միջև Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև Փաշինյանի ու Էրդողանի միջև
-
00:03 4 Հունիս 2023 Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում