- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա
Փաշինյանին գահընկեց անելը համազգային համախմբման խնդիր է․ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել․ Արմեն Աշոտյան
19:13 23 Դեկտեմբեր 2023«Առավոտ»-ը հաղորդում է, որ ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրել է կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։
Քաղաքացի Կարինե Մարտիրոսյանը հարցրել էր․ «Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց, որ (միտքը) իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 1991-94 թվականներին ճիշտ էր, ՄԱԿ-ը եւ ամբողջ աշխարհն Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի առաջ ենք կանգնել։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ»։
Ի պատասխան Արմեն Աշոտյանն ասել է․ «Նիկոլը պատկանում է այն մարդկանց տեսակին, որոնք ի սկզբանե արցախուրաց էին եւ արցախատյաց, որոնց համար կյանքի իմաստը «փորը կուշտ, տակը չոր» սկզբունքն է։ Արցախյան շարժումն իր սրտով չէր մինչեւ վարչապետ դառնալը եւս, բավարար է ընթերցեք իր հոդվածները։ Վարչապետի պաշտոնում իր հակաարցախյան կեցվածքը եւս մեկ շարժառիթ ունի․ նա փորձում է իր վրայից մաքրել դավաճանի, կապիտուլյանտի, ազգակործան պատուհասի խարանը՝ դիմելով ամենամեծ եւ անբարո ստերին։ Իրականում Արցախյան հարցով ամբողջ գործընթացը մեզ տանում էր հայկական Արցախի շարունակական գոյությանը, այդ թվում միջազգային գնահատականներով եւ մոտեցումներով։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իմ՝ Արցախի հարցով Նիկոլի ստերը հաստատող հոդվածներում։ Դեռևս կայսր Նապոլեոնն էր ասում, որ մի ձախողակը բավական է պետությունը քանդելու համար։ Հայաստանը Ֆրանսիայի լեգենդար գործչի ասածի ապացույցը դարձավ»։
Օգտատեր Ռոլանդ Թամրազյանը հարցրել է՝ ՀՀԿ-ն ե՞րբ է կոնկրետ գործողությունների դիմելու։
Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն լիարժեք մասնակցել և աջակցել է Նիկոլին հեռացնելու նախորդ բոլոր հիմնական փորձերին։ «Մեր երկիրն այպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող, եւ Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է։ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց այդպիսի որոշման դեպքում, այդպիսի լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել։ Այս օրինակը ուզում եմ կրկին բերել. անշուշտ, կարեւոր է, թե ով է առաջին ջութակը, բայց ավելի կարեւոր է, որ ամբողջ նվագախումբը ֆալշ չնվագի»,- նշել է Աշոտյանը։
Նարեկ Մեսրոպյանի հարցին՝ «եթե հաջողվի եւ գաք իշխանության, Նիկոլը եւ մեղավորները պատասխան կտա՞ն, կկալանավորվե՞ն», Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Այս թեմայով մի առանձին հոդված եմ դրել, որից քարավան քարոզիչները ընկան նոպայի մեջ։ Եթե կարճ, ապա ՔՊ-ի գործունեությունը պիտի արգելվի՝ որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող, ռացիոնալ մեխանիզմ։ Օրինակ՝ «ճշմարտության հանձնաժողով», նախկին բարձրաստիճան ՔՊ-ականներին պետք է արգելել զբաղեցնել պետական պաշտոն եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերվում է մեղավորներին պատժելուն, ապա սա միանշանակ է։ Պարզապես մեղավորներին պատժելը պետք է լինի ոչ թե վրեժխնդրություն, այլ թափանցիկ եւ կասկած չառաջացնող արդարությամբ։ Միայն այդպես կարելի է պատռել բաժանարար գծերի, ատելության, պառակտվածության արատավոր շղթան»։
Լրահոս
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի 00:00 8 Դեկտեմբեր 2024
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան 23:38 7 Դեկտեմբեր 2024
- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք 23:26 7 Դեկտեմբեր 2024
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած 23:22 7 Դեկտեմբեր 2024
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով 23:00 7 Դեկտեմբեր 2024
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:58 7 Դեկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները 22:39 7 Դեկտեմբեր 2024
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը 22:27 7 Դեկտեմբեր 2024
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով 22:12 7 Դեկտեմբեր 2024
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա 21:54 7 Դեկտեմբեր 2024
- Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան 21:40 7 Դեկտեմբեր 2024
- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո 21:28 7 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու 21:15 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին 21:00 7 Դեկտեմբեր 2024
- Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը 20:52 7 Դեկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին 20:42 7 Դեկտեմբեր 2024
- «Դարա» փոթորկի պատճառով Իռլանդիայում գրեթե 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության 20:29 7 Դեկտեմբեր 2024
- Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 20:12 7 Դեկտեմբեր 2024
- Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ․ Աշոտյան 19:57 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 19:47 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 11:48 20 Նոյեմբեր 2024 Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները
- 21:20 30 Հուլիս 2024 ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում
- 18:43 18 Մայիս 2024 Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
Միջազգային լուրեր
- 22:58 7 Դեկտեմբեր 2024 Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- 00:00 8 Դեկտեմբեր 2024 Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի
- 22:12 7 Դեկտեմբեր 2024 ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով
Տնտեսություն
- 21:28 7 Դեկտեմբեր 2024 Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո
- 12:47 7 Դեկտեմբեր 2024 Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
- 15:03 6 Դեկտեմբեր 2024 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան