01:00:49 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ն պետք է ունենա արդիական արտադրական հզորություններ, մրցունակ տնտեսություն, որպեսզի կարողանա ներկայացված լինի Եվրոպայում. Խաչատուր Սուքիասյան

    16:09 11 Փետրվար 2025

    «Ուզում եմ հնչեցնել փոքր պետություններ մեծ շրջանառության թվեր, որից մեր գիտակցությունն այլ տեղ կտեղափոխվի»,-  ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  հայտարարեց ԱԺ նիստում: 

    «Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրի շրջանառությունը 762 միլիարդ է, դեֆիցիտը՝ 63 է, 63 ավելի քիչ է արտահամում ԱՄՆ-ն, քան Կանադան, Կանադան 30 միլիոնանոց երկիր է, ԱՄՆ՝ 330, իր երկրորդ գործընկերը Մեքսիկան է շրջանառությունը 839 միլիարդ է, բայց արտահանումը 384, ներմուծումը՝ 505 միլիարդ, ամենախոշոր առևտրային գործընկերը Եվրոպան է ՝ 1 տիլիոն 200 միլիարդ՝ այստեղ նույնպես դեֆիցիտով, մյուսը Չինաստանն է: ԱՄՆ-ն մեծ պետություն է՝ հզոր տնտեսությունով, հզոր համակարգով, բայց փոքր պետությունները կարողանում են ավելի շատ արտահանել, քան ներմուծել, սա հիշեք, որ ՀՀ-ն լինելով 3 միլիոնից ավել բնակչություն ունեցող  երկիր շատ լավ տեղավորվելու է»,- նշեց նա՝խոսելով եվրոպական շուկայում ՀՀ ընդգրկվածության մասին:  

    «ՀՀ-ն պետք է ունենա արդիական արտադրական հզորություններ, արդիական , մրցունակ տնտեսություն, որպեսզի կարողանա ներկայացված լինի Եվրոպայում, ինչ-որ մենք անեք, մի բան պետք է այդտեղ լինի՝ ՀՀ-ի շահը՝ սա է պետք բացատրել»,- ասաց նա դիմելով  Եվրոպակն ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արման Եղոյանին 

    Արձագանքելով Եղոյանը նշեց.«Եթե լինի մեր արտադրողականության աճ, մեր արտադրանքի որակի աճ, այս ամեն ինչը ճանապարհ է, որ մենք պետք է  անցնենք:  Որակն էլ պետք է ապահովենք, քանակն էլ պետք է ապահովենք:  Բնական է, կան ոլորտներ, որտեղ եվրոպական  գիգատների հետ մենք չնք կարող մրցակցել, բայց կան ոլորտներ, որտեղ կարող ենք եվրոպական միջին վիճակագրական արտադրողի հետ մրցակցել»:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս