09:03:35 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են

    18:20 24 Դեկտեմբեր 2024

    Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին իրականացրեց «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները:

    Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան: 

    Լավագույն կին մարզիկը Ալեքսանդրա Գրիգորյանն է:

    Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է:

    Լավագույն թիմը` ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն է: 

    Լավագույն երիտասարդ մարզիկ` Էմմա Պողոսյան:

    «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգում հաղթողը Հռիփսիմե Խուրշուդյանն է:

    Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկը Հենրիխ Մխիթարյանն է:

    Լավագույն մարզիչը Հակոբ Սերոբյանն է:

    Հանդիսատեսի համակրանքին արժանացած մարզիկի անունը կհրապարակվի Երևանի ժամանակով 17:00-ին:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս