15:37:22 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Էստոնիա

    18:47 24 Հունիս 2024

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը, նույն վարչության համակարգչային համակարգերի և ցանցերի ճարտարագետ Մելինե Դավթյանը հունիսի 17-22-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։

    ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES)։ Պատվիրակների կազմում է եղել նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ավագ խորհրդատու Աղասի Եսայանը։

    ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և IFES-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում IFES-ը նախաձեռնել է հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց դեպի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ Էստոնիայի Ազգային ընտրական կոմիտեի և Պետական ընտրական գրասենյակի հետ ընտրական գործընթացների կիբերանվտանգության վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս