15:57:16 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտովթար-հրդեհ՝ Վայոց Ձորում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. ավտոմեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ. shamshyan.com

    17:15 9 Դեկտեմբեր 2021

    Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում  դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և  КамАЗ (ցիստեռնով)  մակնիշի  բեռնատարները: 

    Ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ավտովթար-հրդեհի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

    Հրշեջները  քաղաքացիների օգնությամբ նախ կանխել  են կրակի տարածումը, ապա մարել այն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս