- Մարզվելու ընթացքում ընկել եմ եւ կոտրել ձեռքս, կպահանջվի նաեւ վիրահատական միջամտություն. Ալեն Սիմոնյան
- Մեկ շաբաթում պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 166 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 242 մեքենա
- Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
- Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից
- Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ կար. Տավուշի պարեկների բացահայտումը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
- Երեւանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող 71-ամյա քաղաքացուն․ նա տեղում մահացել է․shamshyan.com
- Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել
- Վրաստանում Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել են արտասահմանցի բժիշկներ կանչել նախկին նախագահի համար
- Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել.Մինասյան
ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում է
08:53 2 Մայիս 2017Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի շուրջ 50 ուսանողներ «Մենք Արցախն ենք» ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ծրագիրը մեկնարկել էր դեռ ապրիլի 28-ին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի ունեցած պաշտոնական հանդիպումով:
Ուղևորության առաջին հանգրվանը Հադրութի շրջանի Առաջամուղի զինավանն էր, որտեղ ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության։ Այցելություն կազմակերպվեց տեղի` Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոց, որտեղ ուսանողները հանդիպեցին և զրուցեցին դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանի և անհամբերությամբ ուսանողների խմբի ժամանմանը սպասող դպրոցականների հետ։ Ուսանողական խորհուրդը դպրոցականների համար պատրաստել էր անակնկալ նվերներ, դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն այս անգամ ոչ միայն բուհ-բանակ կապի ամրապնդումն է, այլ նաև սահմանամերձ գյուղերի երեխաներին երիտասարդության աջակցության փոխանցումը: «Այս «սահմանապահ աշակերտները» պետք է զգան, որ հայ երիտասարդը կանգնած է իրենց կողքին, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը բոլորինս է և մենք պատրաստ ենք ուժերի ներածի չափով օգնել այս շրջանների բնակչությանը` և անել ամեն ինչ, որ իրենց հասարակություն լիարժեք անդամ զգան»,- իր խոսքում նշեց Սերգեյ Խառատյանը, տեղեկացնելով որ ծրագիրը իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Աջակցությամբ:
Նպատակ ունենալով ուսման նկատմամբ բարձրացնելու սահմանամերձ գյուղի աշակերտների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը` դպրոցի` բարձր առաջադիմություն ունեցող 3 աշակերտներ Ուսանողական խորհրդի կողմից արժանացան առանձնահատուկ նվերների՝ բջջային հեռախոսների տեսքով։ Դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանը բարձր գնահատեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի այս նախաձեռնությունը` նշելով. «Հեռավոր սահմանամերձ գյուղերում շատ հաճելի և խիստ գովելի է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք օգնում են կտրվել գյուղի միապաղաղ առօրյայից և նոր հետաքրքրություն են մտցնում երեխաների կյանքում»։
Արցախյան ուղևորության հաջորդ կանգառը սահմանամերձ Ջեբրաիլի զորամասն էր, որտեղ ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ընթրել զինվորականների հետ միասին, որից հետո բուհի շնորհաշատ ուսանողների կողմից կազմակերպվեց երաժշտական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին։ Կիթառի և սաքսոֆոնի նվագակցությամբ հնչեցին հայրենասիրական երգեր և մասնակիցների ուրախ երգ ու պարին միացան նաև զինծառայողները։ Ուսանողներից շատերը կարողացան հանդիպել այդ զորամասում զինծառայություն անցնող իրենց ընկերներին։
Այցելության երկրորդ օրվա ընթացքում ուսանողները եղան Արցախի պատմամշակութային մի շարք վայրերում, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական հրապարակում, կազմակերպվեց այցելություն «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանին, իսկ տուն վերադառնալու ճանապարհին երկօրյա ճամփորդությունն ամփոփվեց Դադիվանք հոգևորական համալիր այցելությամբ։
Լրահոս
- Դեն Բիլզերյանի կարողությունը 2023 թվականին կգերազանցի 310 միլիոն դոլարը 01:18 21 Մարտ 2023
- Բիթքոյնի արժեքը գերազանցել է 28 000 դոլարը 01:00 21 Մարտ 2023
- Պենտագոնի ուսումնասիրությունը բացահայտել է ռազմական օդաչուների շրջանում քաղցկեղի բարձր մակարդակը 00:42 21 Մարտ 2023
- Պուտինը Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների մասին հոդված է գրել 00:21 21 Մարտ 2023
- Մարզվելու ընթացքում ընկել եմ եւ կոտրել ձեռքս, կպահանջվի նաեւ վիրահատական միջամտություն. Ալեն Սիմոնյան 23:48 20 Մարտ 2023
- Մեկ շաբաթում պարեկները Երեւանում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 166 մեքենա, իսկ 6 մարզերում՝ 242 մեքենա 23:35 20 Մարտ 2023
- Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից 23:23 20 Մարտ 2023
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը 23:13 20 Մարտ 2023
- Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ կար. Տավուշի պարեկների բացահայտումը 23:00 20 Մարտ 2023
- Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը 22:48 20 Մարտ 2023
- Երեւանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող 71-ամյա քաղաքացուն․ նա տեղում մահացել է․shamshyan.com 22:35 20 Մարտ 2023
- Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել 22:23 20 Մարտ 2023
- Վրաստանում Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել են արտասահմանցի բժիշկներ կանչել նախկին նախագահի համար 22:10 20 Մարտ 2023
- Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել.Մինասյան 21:55 20 Մարտ 2023
- 2022 թ․ Հայաստանում ավելի քան 10 000 մարդու հաջողվել է աշխատանքի տեղավորվել 21:40 20 Մարտ 2023
- Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան 21:29 20 Մարտ 2023
- Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա 21:18 20 Մարտ 2023
- Ադրբեջանի մեջքին կանգնած է Արեւմուտքը, իսկ Փաշինյանն այդ նավի մեջ է. Նահապետյան 21:07 20 Մարտ 2023
- Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել 20:56 20 Մարտ 2023
- Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր 20:45 20 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
21:18 20 Մարտ 2023 Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետեւանքները:
-
18:22 20 Մարտ 2023 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. քննարկել են Լաչինի միջանցքում իրավիճակը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. քննարկել են Լաչինի միջանցքում իրավիճակը
-
19:47 20 Մարտ 2023 Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ
Միջազգային լուրեր
-
19:59 20 Մարտ 2023 Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին
-
17:47 20 Մարտ 2023 Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
-
16:16 20 Մարտ 2023 Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա
Տնտեսություն
-
19:35 20 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է
-
01:38 21 Մարտ 2023 Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ
-
16:49 20 Մարտ 2023 Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին