04:38:59 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վատիկանը մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

    19:17 10 Հունիս 2023

    Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում, նա արդեն սկսել է աշխատել։ 

     

    Այս մասին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։

    «Սուրբ հայրը ջերմություն չունի, հեմոդինամիկ ցուցանիշները նորմալ են։ Նա այլևս կաթիլային չի ստանում»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ երեկ ճաշից հետո Ֆրանցիսկոս պապը աղոթել և գործի է անցել։

     

    Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հռոմի պապը վիրահատության է ենթարկվել։ Սուրբ աթոռի տեղեկություններով` վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և տևել է 3 ժամ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս