03:43:35 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին

    17:56 14 Դեկտեմբեր 2024

    Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։  Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել։  Այս մասին Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել է Sputnik Արմենիային

    Նա պատմել է նաև, որ զինված անձանց ներկայությունը բավականին քչացել է, պարետային ժամ հասկացություն այլևս չկա։

    «Այսօր որոշում կայացվեց երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները»։ 

     

    Գաբրիելյանը նշել է նաև, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս