13:16:04 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հովիկ Աբրահամյանի ընտանիքը

    09:10 2 Դեկտեմբեր 2012

    Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 

    Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 

    Ծառայել է խորհրդային բանակում: 

    1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 

    1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 

    1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 

    1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 

    1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 

    1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 

    2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 

    2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

    2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 

    2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 

    2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

    2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 

    2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 

    2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 

    2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

    2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 

    2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

    2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

    2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: 

    Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: 

    Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով:

    Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ վեց թոռնիկ:

    Ներկայացնում ենք Հովիկ Աբրահամյանի ընտանեկան լուսանկարները.

    ԱԺ նախագահը տիկնոջ հետ


    ԱԺ նախագահը տիկնոջ` Ջուլիետա Աբրահամյանի հետ


    ԱԺ նախագահը թոռների հետ


    ԱԺ նախագահը թոռնիկի հետ


    ԱԺ նախագահը թոռների հետ



    ԱԺ նախագահը տիկնոջ, դուստրերի եւ թոռների հետ


    ԱԺ նախագահը թոռնիկի հետ




    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս