- ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր
- «Մտադիր ենք Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ»․ Ալիև
- Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը
- Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ
- Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ հետաձգվել է, 2–ը` չեղարկվել
- «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik
- «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև
- Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
- Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan
- Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների վերջին աշխատանքները՝ պայմանավորված ադրբեջանական հերթական ագրեսիայով
12:05 6 Օգոստոս 2022Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում»
Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, և Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023 թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։
Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու Յունեսկոյին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։
Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։
Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար այլ կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։
Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։
Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։ Կատարված աշխատանքների արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկա օրերի ընթացքում:
Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խոսույթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։
Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։
Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։ Հայ դատի գրասենյակը նաև արաբերենի է թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։
Լրահոս
- ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր 13:06 9 Դեկտեմբեր 2023
- «Մտադիր ենք Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ»․ Ալիև 12:57 9 Դեկտեմբեր 2023
- Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ 12:42 9 Դեկտեմբեր 2023
- Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ հետաձգվել է, 2–ը` չեղարկվել 12:30 9 Դեկտեմբեր 2023
- Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը 12:28 9 Դեկտեմբեր 2023
- «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik 12:18 9 Դեկտեմբեր 2023
- «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև 12:07 9 Դեկտեմբեր 2023
- Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան 11:56 9 Դեկտեմբեր 2023
- Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan 11:45 9 Դեկտեմբեր 2023
- Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը 11:34 9 Դեկտեմբեր 2023
- Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ» 11:23 9 Դեկտեմբեր 2023
- ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը ևս փակ է բեռնատարների համար 11:12 9 Դեկտեմբեր 2023
- Վայոց Ձորը որբացավ. «Հրապարակ» 11:00 9 Դեկտեմբեր 2023
- 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար. «Հրապարակ» 10:47 9 Դեկտեմբեր 2023
- Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» 10:35 9 Դեկտեմբեր 2023
- Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ» 10:23 9 Դեկտեմբեր 2023
- Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ» 10:12 9 Դեկտեմբեր 2023
- Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ» 10:00 9 Դեկտեմբեր 2023
- Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» 09:49 9 Դեկտեմբեր 2023
- Ալավերդու նորընտիր համայնքապետը գաղտագողի երդվել է. «Հրապարակ» 09:39 9 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:28 9 Դեկտեմբեր 2023 Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը
-
12:07 9 Դեկտեմբեր 2023 «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև
-
11:23 9 Դեկտեմբեր 2023 Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ» Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ»
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան
Հասարակություն
-
13:06 9 Դեկտեմբեր 2023 ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր
-
12:57 9 Դեկտեմբեր 2023 «Մտադիր ենք Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ»․ Ալիև «Մտադիր ենք Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ»․ Ալիև
-
12:42 9 Դեկտեմբեր 2023 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ