12:23:50 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հյուսիսային Մակեդոնիայում նախագահ է ընտրվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն

    10:03 6 Մայիս 2019
    Երեկ` մայիսի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 51.68% ձայների քանակությամբ հաղթող է ճանաչվել Մակեդոնիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

    Վերջինիս հիմնական մրցակիցն էր Գորդանա Սիլյանովսկա Դավկովան, ով ընդհանուր առմամբ հավաքել է ձայների 44.71%-ը: Նա վայելում է ընդդիմության լիակատար աջակցությունը:

    Նշենք նաև, որ երկրի պաշտոնական անվանումը փոխելուց հետո սրանք Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվող առաջին ընտրություններն են: 
    Անվանափոխությունից հետո Հյուսիսային Մակեդոնիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ