13:54:49 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրբանն ասել է, որ Թրամփի հաղթանակը կստիպի Եվրոպային վերանայել իր աջակցությունն Ուկրաինային

    22:37 3 Նոյեմբեր 2024

    Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր աջակցությունն Ուկրաինային, եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։ Մայրցամաքը միայնակ չի կարող կրել պատերազմի բեռը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։

    Գործակալությունը գրում է, որ Օրբանը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և հասկացնել է տվել, որ Թրամփը կիսում է իր տեսակետները, բանակցելու է պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ։

    «Եթե տեղի ունենա այն, ինչ մենք ակնկալում ենք, և Ամերիկան ​​դառնա խաղաղության կողմնակից, ապա Եվրոպան չի կարողանա մնալ պատերազմի կողմնակից»,-ասել է նա։

    Նա նաև ասել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթ լինելու է  Բուդապեշտում եվրոպացի առաջնորդների հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը։ Քաղաքական գործիչը նկատի ունի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը և ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս