22:46:56 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իլոն Մասկն ակնարկել է Բիլ Գեյթսի հետ ունեցած թշնամանքի մասին

    02:01 26 Մայիս 2022

    SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ակնարկել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ ունեցած թշնամանքի մասին՝ արձագանքելով հոդվածին այն մասին, որ միլիարդատերը բազմամիլիոնանոց արշավ է ֆինանսավորում՝ Twitter-ին վարկաբեկելու համար, հայտնում է Daily Mail-ը։

    Մասկը «հոգոց է հանել»՝ Breitbart-ի հոդվածին հղմանն ի պատասխան։ «Ինչպիսի՜ ստոր արարք»,- գրել է ձեռնարկատերը։

    Հոդվածում ասվում էր, որ Գեյթսի հիմնադրամը «հարյուր միլիոնավոր դոլարներ» է նվիրաբերել Twitter-ը բոյկոտելու արշավի համար՝ սոցցանցի գնման գործարքի ավարտի դեպքում։ Ըստ նյութի՝ Գեյթսի հիմնադրամը ֆինանսավորել է 11 մարդու, ովքեր ստորագրել են բոյկոտի կոչով բաց նամակը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս