16:10:50 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի է` ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում

    15:36 20 Հունիս 2024

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

     

    Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները:

     

    «Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառման փորձը», – ասվում է հաղորդագրության մեջ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս