15:27:04 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինգուշեթիայում զինյալները բնակելի շենքից կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ. հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ (տեսանյութեր)

    12:10 3 Մարտ 2024

    Ինգուշեթիայի Հանրապետության Կարաբուլակ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից։

    «Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, աշխատանքներ են տարվում արգելափակված հանցագործներին չեզոքացնելու ուղղությամբ, բախումը շարունակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

    Մարզային առողջապահության նախարարությունը հերքել է զոհերի մասին տեղեկությունները, որոնք սկսել են տարածվել ԶԼՄ-ներում։

    Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։ Ձերբակալելու փորձի ժամանակ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իրավապահները մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկջոկատայիններն արգելափակել են զինյալներին բազմաբնակարան շենքում։ Տարածքին հարող տների բնակիչները տարհանվել են։ Իրավիճակը վերահսկում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի շտաբը։

    Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս