14:34:03 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրական Հայաստանը, սպառնալիք է Դաշնակցության համար, որտեղ չկա ազգային ազատագրական պայքարի ներքո գուբերնատորներ դառնալու շանս. Արթուր Հովհաննիսյան

    11:23 14 Նոյեմբեր 2024

    «Գեղամ Մանուկյանը խոսում էր հնդական զենքերի մասի, որ գրում են՝ զենք է գալիս,  գործընկերներս լավ նկատեցին, մեկ ասում եք ցույց տվեք, մեկ ասում եք ՝ ինչի եք ցույց տալիս,  հիմա ցույց տանք, թե ցույց չտանք,սենց անորոշ վիճակ էլ կլինի, որ մեր համար ստեղծել եք հարգելի ընդդիմություն»,-  այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Արթուր Հովհաննիսյանը:

    «Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանություն, չկա պետականություն և կա հնարավորություն դառնալու գուբերնատորներ, դրա համար եք դուք ասում, որ իրակական Հայաստանը սպառնալիք է: Այո, անկեղծ ասում եք, պարոն Ռուստամյանը անկեղծորեն ասաց, որ իրական Հայաստանը սպառնալիք է: Այո, սպառնալիք է իրական Հայաստանը, սպառնալիք է Դաշնակցության համար, որտեղ չկա ազգային ազատագրական պայքարի ներքո գուբերնատորներ դառնալու շանս»,- ասաց նա:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս