07:11:15 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալների

    15:00 20 Սեպտեմբեր 2024

    Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալների, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը:

    Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալների պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։

    Խամենեին, ով վերջին խոսքն ունի պետական բոլոր հարցերի վերաբերյալ, այս քայլին դիմել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս