- «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն
- Ադելիա Պետրոսյանը դարձել Է Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող
- Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է
- Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան
- Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան
- Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը
Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան
22:02 30 Նոյեմբեր 2023Անկախ դատական համակարգի ստեղծումը, արդարության հաստատումը 2018 թ.-ին երկրի ղեկը ստանձնած քաղաքական թիմի առաջնահերթություններից էր: Նրանց կառավարման հինգից ավելի տարվա ընթացքում քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել՝ արդյոք առանց կոռուպցիայի և արդար Հայաստանո՞ւմ է ապրում: Կարևոր են նաև փորձագետների դիտարկումները, երբ նրանք համեմատում են «նախկին» և «հեղափոխական» իրականությունները: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստ»-ը զրուցել է այս թեմայի շուրջ:
- Պարո՛ն Իշխանյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց հարուցված քրեական գործերի, հատկապես կոռուպցիոն հիմքեր ունեցող դատական գործերի մասին: Նրա հիմնական ասելիքն այն էր, որ գործերն առաջ չեն գնում, և փաստացի այս գործերով որոշումներ ու վճիռներ պահանջեց: Այս մեսիջն ուղղված էր դատավորների՞ն, քրգործերով անցնող անհատների՞ն, թե՞ հասարակության այն հատվածին, որը շարունակում է վստահել իրեն:
- Այդ խոսքն, իհարկե, ուղղված էր առաջին հերթին, այսպես ասած, «լյումպենին», որը նախանձում է բարվոք ապրողներին և հրճվում, երբ նրանց սնանկացնում են։ Ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ, երբ այսօրվա վարչապետ կոչեցյալը խոստանում էր «թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնել», այդ մարդիկ հույս ունեին, որ այդ ամենը բաժանվելու է իրենց միջև։ Բացարձակապես միտք չունեմ ասելու, որ նախորդ իշխանությունների ժամանակ կոռուպցիա չի եղել։ Իհարկե, եղել է։ Բայց ողջ աշխարհում շատ բարդ է նախկին կոռուպցիոն գործերը բացահայտել։ Կոռուպցիայի դեմ լավագույն պայքարը սեփական օրինակն է։ Իսկ ինչպիսի՞ պատկեր ունենք ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Վստահաբար եմ ասում՝ շատ ավելի բացահայտ և ծաղկող կոռուպցիա, քան «նախկինների» օրոք։
Առաջին կոռուպցիոն ծիծեռնակը վարչապետուհու բացած հիմնադրամներն էին, ապա նախարարներին ծրարով գումարներ տալը։ Հետագայում արդեն կոռուպցիան մի կողմից օրինականացվեց՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, մյուս կողմից էլ՝ ավելի ցինիկ դրսևորումներ ընդունեց, օրինակ՝ ԱԺ խոսնակի, վարչապետ կոչեցյալի եղբայրների ծաղկող բիզնեսներով։ Կամ՝ շատ պաշտոնյաներ հանկարծ սկսեցին ահռելի գումարներով կամ անշարժ գույքով նվիրատվություններ ստանալ, ինչպես, օրինակ՝ պաշտպանության նախարարը, ավելի քան 100 000 դոլար։ Ինչ վերաբերում է «նախկիններին», ապա իրականում տեղի է ունենում նախկին կոռուպցիոն սեփականության վերաբաշխում։ Բացի ունեցվածքի վերաբաշխումը, այսինքն՝ յուրացումը, վարչապետ կոչեցյալը լուծում է նաև այլ խնդիր։ Ունենալով բռնապետական հակումներ՝ նա չի հանդուրժում իր վերահսկողությունից դուրս գտնվող ֆինանսներ։
Բոլոր գործարարները պետք է լինեն Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի պես հպատակներ և պարբերաբար «մուծվեն» վարչապետուհու հիմնադրամներին։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա հիշենք՝ դեռևս 2018 թ.-ին Կապանում վարչապետ կոչեցյալի մամուլի ասուլիսում հնչած խոսքը. «Խոսում ես քննիչների հետ, ասում են «կուկլա» գործերը գնում են դատարան և այնտեղ մեռնում»։ Սա ինքնախոստովանություն էր, որ նա հանձնարարում էր և է իրեն ենթակա քննչական մարմիններին՝ գործեր սարքել իր ոչ միայն ընդդիմադիր, այլև չհամակրող անձանց դեմ։Եվ այդ քննչական մարմինները հլու-հնազանդ կատարում են հրահանգները։ Սակայն նույնիսկ պատվեր կատարող դատավորները այդ գործերով դժվարանում են վերջնական որոշումներ ընդունել։ Հարուցված գործերով դատավորները կալանքի որոշումներ են ընդունում, ապա տարիներ հետաձգում են դատական նիստերը, նույնիսկ այնպիսի հպատակ դատավորներ, ինչպիսին է Մնացական Մարտիրոսյանը, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով։ Եվ միայն 5 տարի անց, հավանաբար լսելով վարչապետ կոչեցյալի հրահանգը, Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատավճիռը։
- Ձեր դիտարկմամբ, վերջին շրջանում անհատների հանդեպ հետապնդումներն իրենց բնույթը փոխե՞լ են, թե ոչ: Այնպիսի մի փուլ ենք թևակոխել, որ տարակարծությունը քրեորեն հետապնդելի արա՞րք է դարձել:
- Ոչ միայն չեն փոխվել, այլև ավելի սաստկացել են։ Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս։ Քաղբանտարկյալների զգալի մասը խաղաղ հավաքների մասնակիցներ են, որոնց դեմ ցուցմունքներ են տվել նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանները։ Այո՛, այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին։
- Ձեր հանդեպ ևս հետապնդում սկսվեց ֆեյսբուքյան գրառման պատճառով: Հիմա ի՞նչ փուլում է հարուցված գործը:
- Ներեցեք, այս հարցին չեմ պատասխանի։ Միայն մեկ նկատառում. ինձ բացարձակապես չի անհանգստացնում ո՛չ քննիչ-դատախազի սարքովի մեղադրանքը, ո՛չ դատարանի որոշումը։
- Մոտ մեկ ամիս առաջ բաց նամակով դիմել էիք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նշելով՝ «... որոշեցի այս բաց նամակով հայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահվածքի վերաբերյալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսվող՝ Հայաստանում մարդու իրավունքների հետևողականորեն խախտումները»: Չնայած որ նամակի վերջում նշել էիք՝ «առանց պատասխանի ակնկալիքի...», բայց որևէ արձագանք Ձեր նամակին եղե՞լ է:
-Նամակ գրելու պատճառներից մեկն իմ անհանգստությունն էր, որ իսկապես այն արժեքները՝ իրավական պետություն, մարդու իրավունքներ, որոնք ինձ համար շատ կարևոր են եղել, այս իշխանությունները ոտնատակ են անում, իսկ այդ արժեքների հեղինակ-ջատագովները ոչ միայն լռում, այլև խրախուսում են այդ ամենը։ Քաջ գիտակցելով, որ որևէ պատասխան կամ արձագանք չի լինելու, իմ բաց նամակի երկրորդ ավելի կարևոր պատճառը նամակի հասցեագրումն էր մեր հասարակությանը, որ հասկանան վերջապես, որ բոլոր երկրները շարժվում են իրենց աշխարհաքաղաքական շահերով՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ, ինչպես ժողովրդավարությունը և այլն։
Լրահոս
- «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման 19:25 16 Փետրվար 2025
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն 18:38 16 Փետրվար 2025
- Ադելիա Պետրոսյանը դարձել Է Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող 18:12 16 Փետրվար 2025
- Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է 17:41 16 Փետրվար 2025
- Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան 16:53 16 Փետրվար 2025
- Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան 16:10 16 Փետրվար 2025
- Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը 15:24 16 Փետրվար 2025
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ 14:37 16 Փետրվար 2025
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել 13:34 16 Փետրվար 2025
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը 12:32 16 Փետրվար 2025
- Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր 12:30 16 Փետրվար 2025
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ 11:41 16 Փետրվար 2025
- Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ 11:35 16 Փետրվար 2025
- Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». Աբրահամյան 11:00 16 Փետրվար 2025
- Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի 23:34 15 Փետրվար 2025
- Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց 23:13 15 Փետրվար 2025
- Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները 22:00 15 Փետրվար 2025
- 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները 20:57 15 Փետրվար 2025
- Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը 20:41 15 Փետրվար 2025
- Բախվել են Toyota-ն և «ՎԱԶ 2101»-ը․փրկարարները, հատուկ տեխնիկայով են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից 20:04 15 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
16:53 16 Փետրվար 2025 Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան
-
16:10 16 Փետրվար 2025 Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան
-
15:24 16 Փետրվար 2025 Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը
Տնտեսություն
-
17:30 15 Փետրվար 2025 Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ Hetq.am Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ Hetq.am
-
10:50 15 Փետրվար 2025 «Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց «Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց
-
09:37 15 Փետրվար 2025 Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. «Փաստ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. «Փաստ»
Հասարակություն
-
19:25 16 Փետրվար 2025 «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման
-
18:38 16 Փետրվար 2025 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն
-
17:41 16 Փետրվար 2025 Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է