05:35:18 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

    21:25 30 Հոկտեմբեր 2024

    Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ:

    Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորած է:

    Վատ եղանակը լրջորեն ազդել է թագավորության արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքի վրա։ Մասնավորապես, փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի ու ջրհեղեղների։ Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին խիստ եղանակային նախազգուշացում էր տարածել երկրի տարբեր շրջաններում՝ առատ տեղումների պատճառով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս