01:28:30 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռու մարզում Iveco մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ հայտնվել ձորում, վարորդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

    23:45 29 Նոյեմբեր 2022

    Լոռու մարզում այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

    Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

     

    Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս