- «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում
- Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վարդան Ոսկանյանgorcyntacner
- Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին
James Webb-ը հերթական տպավորիչ լուսանկարն է արել՝ ֆիքսելով Երկրից 1 մլրդ լուսատարի հեռու գտնվող պարուրաձև գալակտիկա
01:39 3 Փետրվար 2023James Webb տիեզերական աստղադիտակը, որն ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության (NASA), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և Կանադայի տիեզերական գործակալության (CSA) համատեղ նախագիծն է, գիտնականներին օգնել է ստեղծել ևս մեկ տպավորիչ լայնանկյուն պատկեր, որում երևում են շատ հեռավոր գալակտիկաներ և պայծառ աստղեր:
Ինչպես տեղեկացնում է Esawebb.org-ը, ուսումնասիրության հիմնական թիրախը եղել է LEDA 2046648 անունով պարուրաձև գալակտիկան, որը երևում է լուսանկարի ներքևի հատվածում։ Այս գալակտիկան գտնվում է Երկրից ավելի քան 1 միլիարդ լուսատարի հեռավորության վրա՝ Հերկուլես համաստեղությունում: Լուսանկարում նաև երևում է, որ այս գալակտիկայի կողքին կան բազմաթիվ այլ գալակտիկաներ: Դրանցից մի քանիսի պարուրաձև կառուցվածքը հստակ երևում է, իսկ մյուսները տիեզերքի մութ ֆոնին վառ բծերով են արտահայտված։
Հրապարակված այս լուսանկարն արվել է աստղադիտակի մաս կազմող Near-InfraRed Imager և Slitless Spectrograph (NIRISS) սարքերով արվող ուսումնասիրությունների շրջանակում։ Բացի դրանից, օգտագործվել է աստղադիտակի Near-InfraRed Camera (NIRCam) տեսախցիկը
2021 թ․ դեկտեմբերի 25-ին տիեզերք ուղարկված James Webb աստղադիտակի հիմնական նպատակներից մեկը հեռավոր գալակտիկաների ուսումնասիրումն է։ Դա գիտնականներին կօգնի ավելին իմանալ դրանց պատմության և էվոլյուցիայի մասին:
Ինֆրակարմիր տիրույթում նկարահանելու հնարավորությունը թույլ կտա տեղեկություններ ստանալ հեռավոր տիեզերական օբյեկտների անցյալի մասին, քանի որ դրանցից եկող լույսը շեղվում է դեպի ինֆրակարմիր ալիքներ: Ի վերջո, գիտնականները հույս ունեն ավելի շատ տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես են հեռավոր գալակտիկաները ձևավորվել և ձեռք բերել այն կառուցվածքը, որն այսօր նրանք կարողանում են ուսումնասիրել։
James Webb-ի առաքելությունն է նաև վերլուծել հազարավոր գալակտիկաների քիմիական բաղադրությունը՝ պարզելու, թե ինչպես են ծանր տարրերը ձևավորվել և կուտակվել գալակտիկաների զարգացման ընթացքում:
Նշենք, որ James Webb տիեզերական աստղադիտակի աշխատանքում վերջերս խափանում էր տեղի ունեցել՝ NIRISS սարքը (Near Infrared Imager and Slitless Spectrograph) դադարել էր աշխատել: Հունվարի 15-ին, երբ մասնագետները փորձել էին կապ հաստատել սարքի հետ, այն կապի դուրս չէր եկել։
Հունվարի 30-ին NASA-ն հաստատել է, որ խնդիրն արդեն շտկվել է։ Միջադեպը հետաքննելուց հետո NASA-ի և Կանադայի տիեզերական գործակալության թիմերը եկել են այն եզրակացության, որ անսարքությունն առաջացել էր Արեգակնային համակարգից դուրս տիեզերական ճառագայթման հետևանքով:
«NASA-ի և CSA-ի փորձագետները միասին վերլուծել են էլեկտրոնիկայի անվտանգ վերականգնման բոլոր հնարավոր մեթոդները: Այժմ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ James Webb-ի NIRISS գործիքը կրկին միացված է ցանցին և աշխատում է օպտիմալ կերպով»,- ասել է Ջուլի Վան Կամպենը NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնից:
Լրահոս
- «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում 13:02 30 Մարտ 2023
- Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վարդան Ոսկանյանgorcyntacner 12:51 30 Մարտ 2023
- Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան 12:40 30 Մարտ 2023
- Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր 12:29 30 Մարտ 2023
- Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ 12:18 30 Մարտ 2023
- Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եվս 4 հարց գաղտնի է 12:10 30 Մարտ 2023
- Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին 12:07 30 Մարտ 2023
- Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը 11:56 30 Մարտ 2023
- Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ 11:45 30 Մարտ 2023
- ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը 11:34 30 Մարտ 2023
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր 11:23 30 Մարտ 2023
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին 11:23 30 Մարտ 2023
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու 11:11 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը 11:00 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել 10:49 30 Մարտ 2023
- «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը 10:38 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի 10:27 30 Մարտ 2023
- «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 10:16 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում 10:05 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր 09:52 30 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
00:00 30 Մարտ 2023 Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Մաստակը, որը ժամանակին եղել է «Երկաթե մարդու» բերանում՝ Ռոբերտ Դաունի կրտսերի, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով։
-
00:41 29 Մարտ 2023 Շակիրայի եւ նրա նախկին սկեսուրի միջեւ ծեծկռտու՞ք է տեղի ունեցել Շակիրայի եւ նրա նախկին սկեսուրի միջեւ ծեծկռտու՞ք է տեղի ունեցել
-
00:19 29 Մարտ 2023 Apple-ը թողարկել է iOS 16.4 թարմացումը. ի՞նչ նոր ֆունկցիաներ ունի այն և iPhone-ի ո՞ր մոդելների վրա կարող է տեղադրվել Apple-ը թողարկել է iOS 16.4 թարմացումը. ի՞նչ նոր ֆունկցիաներ ունի այն և iPhone-ի ո՞ր մոդելների վրա կարող է տեղադրվել
Online կինոաշխարհ
-
12:01 9 Փետրվար 2022 «Օսկար- 2022»-ի հավակնորդ ֆիլմերը Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին։
-
09:54 27 Օգոստոս 2018 Առաջին անգամ Հայաստանում. կատակերգական սիրավեպ երևակայականի և իրականի սահմանագծին Սեպտեմբերի 7-ից կինոթատրոններում
-
05:08 23 Օգոստոս 2018 «All or Nothing». «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆիլմը Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր դոկումենտալ ֆիլմ է պատրաստում, որը պատմում է թիմի նախորդ մրցաշրջանում ռեկորդային 100 միավորների և չեմպիոնության մասին։