- Բելառուսն ու Չինաստանը կուժեղացնեն ռազմական համագործակցությունը
- Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
- Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- Մոտենում ենք շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. «Սրբազան պայքար»
- Աջափնյակում ՔՊ-ականները գաղափարական բնույթի հարցեր են քննարկել
- Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»
- Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» դարձավ. «Փաստ»
- Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- Ռազմական ագրեսիայից անցավ 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունը չի հրապարակել․ «Ժողովուրդ»
- Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
Ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողները աջակցություն կստանան
12:26 15 Օգոստոս 2024Կառավարության նիստում զեկուցվող 3 հարցերն առնչվում են մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթին. այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա նաև լավ առիթ է ամփոփելու համար, թե ինչ են հասցրել անել, ինչն է հաջողվել, ինչը՝ ոչ։
Կառավարությունն առաջինը քննարկեց աղետի գոտում տնտեսվարողներին աջակցելու մասին հարցը։ Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսվարողներին՝ առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ աղետի հետևանքով տուժած տնտեսվարողների վնասվածությունը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար․
«Ներկայացված ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ աջակցությունը երկու բաղադրիչ ունի՝ կախված տնտեսվարողի ձեռնարկատիրական վայր հանդիսացող անշարժ գույքի մակերեսից և վնասվածության մակարդակից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Ըստ այդմ, ցածր՝ 1 ք/մ-ի համար 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 1 ք/մ-ի համար 14․900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, և բարձր՝ 1 ք/մ-ի համար 24․800 դրամ, առավելագույնը՝ կրկին 1 մլն 200 հազար դրամ։
Այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսվարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ։
Երկրորդ բաղադրիչը կախված է տնտեսվարողի 2023թ․ համար պետական բյուջե վճարված հարկերի չափից։ Վերանորոգման ծախսերի հաշվարկը իրականացվել է ՊԵԿ-ի կողմից․ ցածր՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ ԱԱՀ կամ շրջհարկ, եթե ցածր է, ապա 50%-ը կամ նվազագույնը 200․000 դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ; միջին՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ ԱԱՀ կամ շրջհարկ, այս դեպքում 70%-ը կամ նվազագույնը 200․000 դրամ, առավելագույնը 10 մլն դրամ; և բարձր՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ 100%-ի չափով՝ առավելագույնը 15 մլն դրամ։
Աջակցությունը տրամադրվում է էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Այն ստանալու համար տուժած տնտեսվարողները դիմում են ներկայացնելու էկոնոմիկայի նախարարություն՝ օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
Լրահոս
- Բելառուսն ու Չինաստանը կուժեղացնեն ռազմական համագործակցությունը 11:12 14 Սեպտեմբեր 2024
- Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ 10:59 14 Սեպտեմբեր 2024
- Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 10:48 14 Սեպտեմբեր 2024
- Մոտենում ենք շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. «Սրբազան պայքար» 10:35 14 Սեպտեմբեր 2024
- Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» 10:23 14 Սեպտեմբեր 2024
- Աջափնյակում ՔՊ-ականները գաղափարական բնույթի հարցեր են քննարկել 10:15 14 Սեպտեմբեր 2024
- Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» դարձավ. «Փաստ» 10:11 14 Սեպտեմբեր 2024
- Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ» 09:59 14 Սեպտեմբեր 2024
- Ռազմական ագրեսիայից անցավ 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունը չի հրապարակել․ «Ժողովուրդ» 09:47 14 Սեպտեմբեր 2024
- Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ» 09:35 14 Սեպտեմբեր 2024
- Քրեական գործերի «տարափ» է սպասվում որոշ նախկին զինվորականների մասով․ «Հրապարակ» 09:23 14 Սեպտեմբեր 2024
- Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ» 09:12 14 Սեպտեմբեր 2024
- ԱԳՆ-ն չի արձագանքում Բաքվի հայտարարությանը՝ պահնորդական ընկերության մասնակցության մասով 23:56 13 Սեպտեմբեր 2024
- Սպիտակ տունը չի փոխել իր քաղաքականությունը 23:43 13 Սեպտեմբեր 2024
- Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 23:30 13 Սեպտեմբեր 2024
- Սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիայից երկու տարի անց, Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները. ՀՅԴ 23:18 13 Սեպտեմբեր 2024
- Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 23:14 13 Սեպտեմբեր 2024
- Արտակարգ իրավիճակ Երևանում․ ժողովրդին հայտնի Վարդանանց թունելը վերածվել է «մինի» Սևանա լճի․ ավտոմեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ 23:05 13 Սեպտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ն պատերազմ կսկսի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Կիևին հարվածել հեռահար զենքով. Նեբենզյա 22:50 13 Սեպտեմբեր 2024
- Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի 22:38 13 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 10:59 14 Սեպտեմբեր 2024 Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
- 10:48 14 Սեպտեմբեր 2024 Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- 09:59 14 Սեպտեմբեր 2024 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ» Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն
- 10:35 14 Սեպտեմբեր 2024 Մոտենում ենք շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. «Սրբազան պայքար» Մոտենում ենք շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. «Սրբազան պայքար»
- 10:15 14 Սեպտեմբեր 2024 Աջափնյակում ՔՊ-ականները գաղափարական բնույթի հարցեր են քննարկել Աջափնյակում ՔՊ-ականները գաղափարական բնույթի հարցեր են քննարկել
- 10:23 14 Սեպտեմբեր 2024 Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»