12:21:26 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քիմ Քարդաշյանը հերքել է քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ թշնամության մասին լուրերը

    01:03 2 Փետրվար 2023

    Քիմ Քարդաշյանը հերքել է իր քույրերի հետ թշնամության մասին լուրերը՝ կիսվելով «կուլտային եռյակի» լուսանկարով։

    38-ամյա Քլոեին դուր է եկել իր մանկության վերաբերյալ քնքուշ գրառումը եւ մեկնաբանություններում թողել է սրտի եւ աչքերի էմոջիներ։

    Երկրպագուները հիացել ենարխիվային լուսանկարով։ Նրանցից մեկը գրել է․ «Սեր, սեր, սեր», մյուսը համաձայնել է․ «Ամենախորհրդանշական եռյակը»։

    Լուսանկարը 18 ժամում հավաքել է գրեթե 900 հազար հավանում։

    Քիմը նաեւ այդ լուսանկարով կիսվել է իր միկրոբլոգի Stories բաժնում՝ մակագրելով․ «Կուլտային եռյակը», - ապա ավելացրել է երեք վարդագույն սիրտ էմոջիներ։

    Քարդաշյան քույրերի շուրջ վերջին շրջանում վեճերի ու վիճաբանությունների մասին լուրեր են պտտվում։ Քորթնին խոստովանել է, որ ընտանիքում իրեն «աութսայդեր» է զգում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս