11:51:46 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Կադիրովի հետ

    15:59 6 Օգոստոս 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։

     

    Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

    Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, զրուցակիցները քննարկել են Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

     

    Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ազգային հետախոզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս