- Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին
- Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում. Կարո Փայլան
- Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում. «Թաթոյան» հիմնադրամ
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
- Փրկարարները նիգավանցի հղիին տեղափոխել են Ապարանի ԲԿ
- Երևանին խելացի լուծումներ են հարկավոր, որոնք մեր կյանքը շատ ավելի կհեշտացնեն. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 2-րդ բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են․ 168․am
- ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Թուրքիա և Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին
- Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. 1 օրից ավելի ջուր չի լինի
Կանգ առնելու ժամանակը
12:16 3 Օգոստոս 2018Ոմանք վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցողը որակում են իբրև արդարադատության իրագործում, իսկ ուրիշների կարծիքով էլ, ընդհակառակը, գործվում են նոր սխալներ: Մենք հասել ենք մի տեղ, երբ այլևս էական չէ, թե որ տեսակետի կրողներն են մեծամասնություն կազմում, որովհետև հարցը այլևս տեղափոխվել է լուծումների այլ հարթակ:
Կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: Կասեն՝ հետո ի՞նչ: Օրենքի առջև բոլորը հավասար են: Չեմ ժխտում՝ հավասար են:
Մինչև Ռ. Քոչարյանին կալանավորելը, ընդհանուր առմամբ, պայքար էր տարվում կոռուպցիայի դեմ կամ գոնե այդպես էր ընկալվում նոր իշխանությունների ծավալած ձերբարշավը: Բնական է, որ կոռուպցիայի դեմ տարվող իրական պայքարը միայն ողջունելի է, որովհետև գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեր երկրում (ըստ էության՝ առհասարակ հետխորհրդային տարածքի երկրներում) հասել էր ահռելի չափերի: Պետականության համար վտանգ ներկայացնող չափերի: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը, որը «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» առաջնորդների հրապարակային հիմնական խոստումներից է, ինչ խոսք, անհրաժեշտություն է, և դժվար թե որևէ մեկը հանդգնի դրան դեմ խոսել, եթե նույնիսկ այն հակառակ է իր անձնական շահերին: Բայց այս մեկն այլ բան է: Կալանավորվել է երկրի նախկին նախագահներից մեկը և կալանավորվել է չափազանց լուրջ՝ երկրի «սահմանադրական կարգը» տապալելու մեղադրանքով: Այն կարգը, որի երաշխավորը լինել նա երդվել էր ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս: Ռ. Քոչարյանը անկախ Հայաստանի առաջին ղեկավարն է, որին «սահմանադրական կարգը» տապալելու ծանրագույն մեղադրանք է ներկայացվում և կալանավորվում է: Իհարկե, համաշխարհային պատմության մեջ երկրի ղեկավարի նկատմամբ դատավարական գործընթաց սկսելու նախադեպեր եղել են, բայց ՀՀ-ում նա կլինի առաջին ղեկավարը, որը կարող է դատապարտվել այդպիսի մեղադրանքով, եթե, իհարկե, մեղադրանքն ապացուցվի: Հասկանալի է, ժողովրդի մի մեծ հատված դժգոհ է եղել բոլոր նախագահներից՝ Լ. Տեր-Պետրոսյանից, Ռ. Քոչարյանից, Ս. Սարգսյանից, քանի որ նախագահական համակարգ ունեցող երկրներում պարզ քաղաքացու գիտակցության մեջ իշխանությունը նույնանում է նախագահի կերպարի հետ: Եվ ահա, ՀՀ անկախ պետականության վերջին քսան տարվա ընթացքում (սկսած 1996-ից) առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովրդի դժգոհ մասն իրեն բավարարված զգա: Ինձ կհարցնեն՝ իսկ գոհ մաս կա՞: Նկատի ունենալով ապրիլին տեղի ունեցածը՝ այս հարցին պատասխանելը դժվար է: Բայց մի բան պարզ է՝ դժգոհության չափերը և բնույթը տարբեր են լինում: Բոլորը նույն կերպ չեն արձագանքում իրավիճակին և պատրաստ չեն նույն գինը վճարելու իրենց դժգոհությանը հագուրդ տալու համար, որովհետև նույնը չեն հասարակության մեջ առկա արժեհամակարգերը:
Ռ. Քոչարյանի կալանավորումը ոմանք (օր.՝ հհշական կամ Հայ ազգային կոնգրեսի վերնախավը, որ գրեթե նույն բանն է) հրճվանքով դիմավորելու պատճառ ունեն, որովհետև նաև Ռ. Քոչարյանի ջանքերով են իշխանությունը կորցրել 1998-ին և չեն կարողացել ետ բերել հաջորդող քսան տարիների ընթացքում: Իհարկե, կարելի է հասկանալ ՀՀ շարքային քաղաքացուն, որը նույնպես մեղավորներ է փնտրում նշված ժամանակահատվածում իր կրած դժվարությունների, ինչու չէ՝ նաև զրկանքների համար: Վերջապես, կարելի է հասկանալ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին և հատկապես Հայաստանից արտագաղթածներին, որոնցից շատերը իրենց արտագաղթելը հիմնավորում են ՀՀ-ում տիրող անազատ մթնոլորտով: Այժմ կարծես թե մթնոլորտը ազատ է, տեսնենք, թե նրանցից քանիսը ետ կվերադառնան: Եվ բնական է, որ այդ բոլոր դժգոհությունների թիրախը նախկին իշխանություններն էին, որոնցից ես նույնպես գոհ չեմ եղել:
Այլ հարց է, թե հնչող դժգոհությունների որ մասն է օբյեկտիվ: Տվյալ դեպքում՝ որն է Ռ. Քոչարյանի՝ իբրև 1998-2008 թթ. ՀՀ նախագահի մեղքի չափաբաժինը այդ տարիներին ՀՀ քաղաքացու կրած դժվարությունների համար: Եվ արդյո՞ք մեկ ուրիշի ղեկավարման դեպքում վիճակը կարող էր ավելի լավ լինել: Ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀՀ-ում տնտեսական առումով ամենից լավ վիճակը եղել է հենց Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին:
Սակայն Ռ. Քոչարյանին այլ մեղադրանք է ներկայացվել՝ «սահմանադրական կարգի» տապալում, որի ընթացքում զոհվել է ՀՀ տասը քաղաքացի: Այլ կերպ ասած՝ Ռ. Քոչարյանը համարվում է «մարտիմեկյան» դեպքերի գլխավոր պատասխանատուն: Սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից այդ առնչությամբ տարածված տեղեկատվության մեջ «սահմանադրական կարգի տապալման» ոչ մի հիմնավորում չի բերվում: Հետևաբար, գոնե այդ տեսքով այն մերկապարանոց հայտարարության տպավորություն է թողնում: Վերջին երեք ամիսների ընթացքում էլեկտրոնային կայքերում պարբերաբար տեղադրվում են «մարտիմեկյան» դեպքերը ինչպես իշխանամետ (նախորդ), այնպես էլ ընդդիմադիր (դարձյալ նախորդ) դիրքերից լուսաբանող տեսանյութեր: Այդ տեսանյութերի համադրումից ստացվող տպավորությունը միանշանակ չէ: Հետևաբար, գոնե ինձ համար միանշանակ չէ նաև, որ Ռ. Քոչարյանը կամ օրվա իշխանությունը տասը զոհերի միակ պատասխանատուն է: Ռ. Քոչարյանը պատասխանատու կարող է դիտվել որպես գործող ղեկավար, որի պաշտոնավարման ընթացքում զոհվել են ցուցարարներ՝ ՀՀ քաղաքացիներ: Սակայն նշված տեսանյութերից իմ ստացած տպավորությամբ զոհվածների ճակատագրի համար ոչ պակաս պատասխանատվություն է կրում նաև օրվա քաղաքական ընդդիմությունը՝ իր առաջնորդի գլխավորությամբ, որը հասարակությունը բարիկադավորեց բառիս ուղղակի ու փոխաբերական իմաստներով և իր համակիրներին մղեց պետական մեքենայի հետ կոշտ հակադրության: Ովքեր 1996-ի նախագահական ընտրություններում եղել են ընդդիմության ճամբարում, կհիշեն, որ այն օրերին նույնպես եղել է կոշտ ուժի դրսևորում (ընդդիմության ընտրազանգվածի ներխուժումը Ազգային Ժողովի շենք), բայց չեղան զոհեր, չնայած որ ԱԺ-ի տարածքում եղան կրակոցներ: Մեզ կասեն՝ որովհետև այն օրերի իշխանությունները չկրակեցին ժողովրդի վրա: Իսկ ես կավելացնեմ՝ ոչ միայն: Որովհետև ընդդիմության օրակարգում չկար ուժային հակադարձման սցենար, իսկ տեղի ունեցածը տարերային բնույթ ուներ՝ չնայած հետագայում շրջանառվող տարաբնույթ խոսակցություններին: 1996-ի ընդդիմության առաջնորդների մի մասին դատապարտեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, սակայն կալանավայրից դուրս գալուց հետո նրանցից ոչ ոք չմտածեց վրեժխնդրության մասին, որովհետև հասկանում էին, որ չի կարելի երկիրը ներքաշել անձնական պարզաբանումների (ռազբորկաների) հորձանուտը: Որովհետև նրանք մեր նոր պետականության ակունքներում կանգնած մարդիկ էին և պետական շահը վեր էին դասում անձնականից:
Ակնհայտ է, որ Ռ. Քոչարյանին ներկայացված մեղադրանքն ունի քաղաքական (թերևս՝ նաև ենթակայական) շարժառիթներ: Հետևաբար չպետք է միամիտ լինել և մտածել, թե նրա կալանավորումը հայրենի «անկախ» դատական իշխանությունների նախաձեռնության դրսևորումն է, ինչպես որ փորձում են մատուցել բարձրաստիճան պետական այրերը: Մեր դատական իշխանություններն իրական անկախությունից դեռևս այնքան հեռու են, որքան, մեծ բանաստեղծի խոսքերով ասած, «մինչև մարդը, իր ճամփան»: Իսկ դա նշանակում է, որ մեր իսկ ձեռքերով մեր իսկ երկիրը մղում ենք ներքաղաքական ալեկոծումների հորձանուտը, որից, համոզված եմ, կարող է շահած դուրս գալ միայն օտարը, միայն մեր թշնամին, որը միշտ սպասում է ջրի պղտորվելուն: Պետական շահը մասնավոր շահին ստորադասելու փորձերը մեծ հաշվով դատապարտված են, բայց կարճ ժամանակի մեջ դրանք կարող են ավերիչ ազդեցություն ունենալ: Դա է վկայում պատմությունը՝ ինչպես մեր, այնպես էլ այլ ժողովուրդների: Քաղաքական ռոմանտիզմը չշփոթենք ազգային ռոմանտիզմի հետ: Առանց ազգային ռոմանտիզմի չի կարող լինել ազգային ազատագրական պայքար: Հետևաբար չի կարող ձևավորվել նաև ազգային գաղափարախոսություն:
Մ. Նալբանդյանը, Ռ. Պատկանյանը, Րաֆֆին, Գ. Արծրունին, Ք. Միքայելյանը, Ս. Զավարյանը և էլի ուրիշներ 19-20-րդ դարերի հայ ազգային ռոմանտիզմի վառ ներկայացուցիչներն էին, առանց որոնց երազած արժեքների դժվար է պատկերացնել մեր ազգային պայքարը հանուն ազատ հայրենիքի: Քաղաքականության մեջ պիտի գերակայի պրագմատիզմը: Քաղաքական ռոմանտիզմը (եթե մի պահ ընդունենք, որ տեղի ունեցողը նաև քաղաքական ռոմանտիզմի տարրեր է պարունակում) դատապարտված է, որովհետև քաղաքական ռոմանտիզմը դոնքիշոտություն է: Քանի որ «թավշյա հեղափոխության» առաջնորդները օտարների պատմությանը ավելի լավ են տիրապետում, քան սեփական ժողովրդի պատմությանը, օրինակներ բերենք օտարների քաղաքական պատմությունից: Այսպես, Ֆրանսիական մեծ հեղափոխության (1789 թ.) առաջնորդներից Մաքսիմիլան Ռոբեսպիերը, որն իր անկոմպրոմիս վարքագծի համար ստացել էր Անկաշառ մականունը, զոհ գնաց նույն գիլյոտինին, որի տակ թռչում էին ուրիշների գլուխները Ֆրանսիայի մեծ ժողովում նրա արտասանած յուրաքանչյուր ճառից հետո: Ուինսթոն Չերչիլը, որը եղել է Մեծ Բրիտանիայի ամենից ազդեցիկ վարչապետներից մեկը, Երկրորդ աշխարհամարտից հետո Պոտսդամի կոնֆերանսում (1945 թ.) աշխարհի վերաբաժանման վճռորոշ պահին ստիպված եղավ լքել կոնֆերանսը, որովհետև նրա կուսակցությունը պարտվել էր խորհրդարանական ընտրություններում:
Պատերազմում հաղթող կողմի կուսակցությունը պատերազմից անմիջապես հետո պարտություն էր կրել ներքաղաքական կյանքում: Արդա՞ր էր բրիտանացիների վերաբերմունքը Չերչիլի կառավարության նկատմամբ, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց մի բան պարզ է. ժողովրդին չեն դատում, ժողովուրդն է դատում: Իսկ ժողովուրդը ստանդարտներ չունի: Մեկ օրինակ էլ մեր ոչ հեռավոր անցյալից. 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանում իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց հետո, ըստ Ս. Վրացյանի, ժողովուրդը առանձնապես ծանր չտարավ անկախության կորուստը: Ավելին, ծանր չտարավ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալությունները: Գործիչներ, որոնք մեծ ծառություն ունեին նույն ժողովրդին ցեղասպան թուրքից պաշտպանելու, նրան հայրենիք պարգևելու, նրա մշակույթի և գրականության զարգացման գործում: Այլ կերպ ասած՝ գործիչներ, որոնցից շատերը հայ ժողովրդի երախտավորներից են (Հ. Քաջազնունի, Հ. Օհանջանյան, Ն. Աղբալյան, Լ. Շանթ, խմբապետ Համազասպ և ուրիշներ): Ժողովուրդը ծանր չտարավ, որովհետև եկողը ռուսն էր, թեկուզև բոլշևիկ ռուսը, որը իրեն խոստանում էր ֆիզիկական և նյութական ապահովություն: Բայց երբ նոր իշխանությունները չկատարեցին իրենց խոստումները, նույն ժողովուրդն ըմբոստացավ նրա դեմ և տապալեց բոլշևիկյան վարչակարգը (1921 թ. Փետրվարյան համաժողովրդական ապստամբությունը): Կարծում ենք՝ այսքանն էլ բավարար է, որպեսզի «լեգիտիմության ամենից բարձր աստիճան ունեցող» նորօրյա իշխանությունները որոշ իրատեսական եզրակացություններ անեն:
Արդարադատությունը չի կարող ընտրովի լինել, իսկ այսօր այն ընտրովի է: Մեր երկրում անարդարությունը 1998-ից չի սկսվում, այլ երկու տարի ավելի վաղ՝ 1996-ից: 1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունը 1996-ի տրամաբանական զարգացումն էր, որովհետև Ղարաբաղյան հիմնահարցով իշխանության եկած քաղաքական ուժը փորձում էր ամեն գնով թոթափել այդ «բեռը»: Ղարաբաղյան հակամարտության հարցում նա այսօր էլ չի վերանայել իր պատկերացումները, իսկ «թավշյա հեղափոխության» առաջնորդները, այսպես կոչված, «խաղաղության կուսակցության» հոգեզավակներն են և առնվազն Ղարաբաղյան հիմնհարցի կարգավորման առումով դեռևս վստահություն չեն ներշնչում:
Խիստ վիճահարույց էին նաև 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Ավելին, 1995-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Ուրեմն, եթե իսկապես արդարադատություն իրականացնելու ցանկություն կա, եկեք մի քիչ էլ ետ գնանք և սկսենք 1995-ից: Եկեք տեսնենք, թե մեր պետականության նավը ուր կտանի այսօրինակ պարզաբանումների ճանապարհը:
Իրատես քաղաքական և պետական գործիչը պիտի զգա ոչ միայն գործելու ժամանակը (պիտի խոստովանել՝ նորերը դա զգացին), այլև՝ կանգ առնելու ժամանակը (սա առայժմ չի նկատվում): Կարծում եմ՝ կանգ առնելու ժամանակն է: Այսօր ժողովրդի անունից խոսելը ապագայում չի ազատի պատասխանատվությունից: Նո՛ւյն ժողովրդի առջև պատասխանատվությունից: Հիշե՛ք, ժամանակն է ամենից մեծ դատավորը:
Վարդան Զ. Պետրոսյան
02/08/2018 թ.
Լրահոս
- Ներկայացվել է Bentley Bentayga EWB-ի բացառիկ տարբերակը 01:17 8 Փետրվար 2023
- Ես չեմ թողնի Ալվեշին իր կյանքի վատագույն ժամանակաշրջանում․ ֆուտբոլիստի կինը բանտում այցելել է նրան 01:00 8 Փետրվար 2023
- Fastex-ն առաջին անգամ մասնակցում է ICE London ցուցահանդեսին 00:45 8 Փետրվար 2023
- Մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը 00:30 8 Փետրվար 2023
- Վիետնամցի բլոգերը փայտե Rolls-Royce է ստեղծել 00:15 8 Փետրվար 2023
- Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար 00:15 8 Փետրվար 2023
- Երևանին խելացի լուծումներ են հարկավոր, որոնք մեր կյանքը շատ ավելի կհեշտացնեն. Տիգրան Ավինյան (տեսանյութ) 23:58 7 Փետրվար 2023
- 2-րդ բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են․ 168․am 23:49 7 Փետրվար 2023
- Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ 23:45 7 Փետրվար 2023
- Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. 1 օրից ավելի ջուր չի լինի 23:38 7 Փետրվար 2023
- Գործարքն ավարտվել է. «Օլեյնա» ձեթի արտադրության բիզնեսը վաճառվել է Կարեն Վանեցյանին 23:27 7 Փետրվար 2023
- Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին 23:18 7 Փետրվար 2023
- Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել խորհրդարանական փոխգործակցությունը 23:16 7 Փետրվար 2023
- Միրզոյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումները 23:05 7 Փետրվար 2023
- Ճակատագրի հեգնանք է, բանակ քանդողները դատում են բանակ ստեղծողներին 22:54 7 Փետրվար 2023
- Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում. Կարո Փայլան 22:53 7 Փետրվար 2023
- Ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի երկնքում որևէ օդանավ չկա 22:43 7 Փետրվար 2023
- Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով․ Արցախի ԱԳՆ 22:32 7 Փետրվար 2023
- Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում. «Թաթոյան» հիմնադրամ 22:29 7 Փետրվար 2023
- «Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյան՝ շախմատիստներին 22:21 7 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
21:09 7 Փետրվար 2023 Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է կայացել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է կայացել
-
22:10 7 Փետրվար 2023 Արցախցիներին բռնությամբ Ադրբեջանին ենթարկելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է․ Արցախի ԱԳՆ Արցախցիներին բռնությամբ Ադրբեջանին ենթարկելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է․ Արցախի ԱԳՆ
-
17:50 7 Փետրվար 2023 Ողբերգություններն ու կորուստները շարունակվելու են. իշխանության ղեկին քաղաքական ուժ է, որի պաշտոնավարման ընթացքն ասոցացվում է ողբի ու աղետի հետ. Տիգրան Աբրահամյան Ողբերգություններն ու կորուստները շարունակվելու են. իշխանության ղեկին քաղաքական ուժ է, որի պաշտոնավարման ընթացքն ասոցացվում է ողբի ու աղետի հետ. Տիգրան Աբրահամյան
Տնտեսություն
-
18:00 7 Փետրվար 2023 Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
19:42 7 Փետրվար 2023 Դոլարն ու եվրոն էժանացել են Դոլարն ու եվրոն էժանացել են
-
17:39 7 Փետրվար 2023 Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Հասարակություն
-
23:18 7 Փետրվար 2023 Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին
-
22:29 7 Փետրվար 2023 Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում. «Թաթոյան» հիմնադրամ Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում. «Թաթոյան» հիմնադրամ
-
22:16 7 Փետրվար 2023 Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ