15:54:27 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարության նիստ տեղի չի ունեցել, որովհետև երկրում կառավարություն չկա․ 20:00-ին հանրահավաք է նախատեսված․ Բագրատ Սրբազան

    11:47 13 Հունիս 2024

    Երեկ ուշ գիշեր տեղեկացել ենք, որ Կառավարության նիստի ժամը փոխվել է, քիչ առաջ նաև իմացանք, որ 45 հարցից 44-ը չզեկուցվող նիստը պարզ է, թե ինչի տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։

    Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

    «Հայաստանում Կառավարություն չկա, սա թղթի վրա կեղծ՝ իրենց ֆեյքերի պես, այսպես կոչված, իշխանություն է։ Իշխանություն էլ չի, ոչ մի բան է, ուղղակի նստած տզրուկի պես այս ժողովրդի արյունը խմելով, հացը ուտելով ուղղակիորեն մատնել են երկիրը բառի բուն իմաստով աղետի»,- ասաց նա։

    Սրբազանը, խոսելով պլանների մասին, ասաց, որ այս պահին նախատեսում են ժամը 8-ին հանրահավաք անել Բաղրամյան-Պռոշյան հատվածում։

    «Ընթացքում նաև քննարկումներ կունենանք մեր հետագա գործողությունների մասին, որովհետև ամբողջությամբ գլխիվայր շուռ է եկել երեկվա մեր ողջ ծրագրումը առաջիկայի հետ կապված նաև։ Այս մարդիկ ուղղակի ցույց տվեցին, որ իրենք բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»,- ասաց նա։

    Ինչ վերաբերում է երեկ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին, Սրբազանն ասաց, որ կիրառված հատուկ միջոցներն էլ ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային։ «Ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլոր վնասվածները բեկորային են»,- նշեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս