14:52:25 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1,68 մլրդ դրամ . վարչապետը թվարկեց բոլոր ծրագրերը

    15:12 29 Փետրվար 2024

    ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 681 մլն 227 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

    Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

    ՀՀ 12 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 19 ծրագրերի (որոնցից 2-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին, 5-ը՝ 2022-ին, 12-ը՝ 2023-ին) գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:

    Սովորույդի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն թվարկեց բոլոր ծրագրերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս