16:34:32 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարո Փայլանին շնորհվեց ԵՊՀ ոսկե մեդալ

    13:32 19 Սեպտեմբեր 2017

    Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

    Հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես եկավ կարճ ելույթով ու պատասխանեց ուսանողների հարցերին:

    Ներկաներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով էլ Փայլանին շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալը:

    Կարո Փայլանը հայազգի թուրք քաղաքական գործիչ է, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչ։

    2015 թ.-ի ամռանը խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային ժողով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս