00:55:01 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արդարադատության նախարարությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն թվայնացման ոլորտում համագործակցությունը

    11:56 29 Փետրվար 2024

    Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ոլորտային ծառայությունների թվայնացման աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, նոտարի, քրեակատարողական և քրեական դատավարության թվայնացման ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

     

    Նախարարի տեղակալը կարևորել է այս ծրագրերի իրականացումը՝ շեշտելով դրանց անհրաժեշտությունն, ինչպես հանրային բարձրորակ ծառայություններ մատուցելու, այնպես էլ պետության պարտավորությունների և գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից:

     

    Քննարկվել է էլեկտրոնային նոտար համակարգի տեսլականը: Կողմերը բարձր են գնահատել էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, հաշվի առնելով վերջիններիս ներդրման արդյունքում վարչարարության պարզեցումը, ֆինանսական ծախսերի կրճատումն ու քաղաքացիների գոհունակության բարձրացումը։

     

    Արա Մկրտչյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունն արդարադատության ոլորտի թվային բարեփումների շրջանակում, ինչպես նաև հույս հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

     

    Ադրիան Ֆոզարդն իր գոհունակությունն է հայտնել, շեշտել իրականացվող ծրագրերից տպավորված լինելու հանգամանքը՝ հաստատելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս