10:55:17 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

    12:23 29 Փետրվար 2024

    Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որոշեց 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության (300 հազար դրամ) տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ: Խոսքը 25 անհայտ կորած զինծառայողի մասին է:

    Այսօր գործող կարգավարումներով այդ աջակցությունը պետք է կատկացվեր մինչեւ փետրվարը ներառյալ:

    Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսների համար կազմում է 15.000.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս