21:56:05 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խնդիրն այն է, որ մարդու բոլոր իրավունքները պետք է հարգվեն աշխարհի բոլոր մարդկանց կողմից. Շիրին Էբադի

    05:44 27 Հունվար 2018

    Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր եւ մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ: 2003թ. հոկտեմբերի 10-ին Էբադին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, երեխաների եւ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իր նշանակալի ջանքերի համար: Նա առաջին իրանցին էր, ով երբեւէ արժանացել է այդ մրցանակին: 2009թ. Էբադիի մրցանակը ենթադրաբար բռնագրավվել է Իրանի իշխանությունների կողմից՝ չնայած այդ լուրը հետագայում հերքվել է Իրանի կառավարության կողմից: Եթե դա ճիշտ լիներ, ապա նա կլիներ առաջին մարդը Նոբելյան մրցանակի պատմության մեջ, ում մրցանակն ուժով բռնագրավված կլիներ պետական իշխանությունների կողմից:

    Դուք ակտիվ եք մարդու իրավունքների ոլորտում: Ըստ Ձեզ՝ ներկայումս ո՞րն է մարդու իրավունքների ոլորտում ամենահրատապ հարցը:

    Խնդիրն այն է, որ մարդու բոլոր իրավունքները պետք է հարգվեն աշխարհի բոլոր մարդկանց կողմից: Յուրաքանչյուրը պատասխանատու է մարդու իրավունքների պաշտպանության համար՝ կառավարությունները, քաղաքացիական ինստիտուտները եւ յուրաքանչյուր անձ: Օրինակ՝ ուշադրություն դարձրեք այսօր աշխարհում փախստականների կարգավիճակի վրա: Տեսնում ենք փախստականների, ովքեր մուտք են գործում մի երկիր՝ փախչելով պատերազմից: Կառավարությունները պետք է օգնեն նրանք, պետք է օգնեն նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները եւ մարդիկ, ովքեր պարտավորություններ ունեն:

    Մարդասիրական կազմակերպությունները փորձել են բարելավել այս իրավիճակը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք նրանք հաջողության հասել են այս գործում:

    Կարծում եմ՝ այո: «Ավրորա» մրցանակի նման պարգեւները մեզ հիշեցնում են, որ եթե մարդիկ զգայուն եւ արձագանքող չլինեին, մենք բոլորս կընկնեինք դաժանության մեջ, որը լայնորեն կտարածվեր ամբողջ աշխարհում եւ կարող էր վերաճել նույնիսկ ցեղասպանության, ինչպես տեղի ունեցավ հայերի դեպքում: Եթե աշխարհն ուշադրություն դարձներ Հայոց ցեղասպանությանը, մենք հավանաբար չէինք վերապրի այլ ցեղասպանություններ, ինչպես դա տեղի ունեցավ Աֆրիկայում, Հոլոքոստի դեպքում կամ այն, ինչ տեսավ Պաղեստինի ժողովուրդը:

    Ձեր կարծիքով՝ ժամանակակից աշխարհում ի՞նչ է հարկավոր կանանց եւ ինչպե՞ս կարելի է նպաստել նրանց առաջընթացին:

    Ցավոք, ամբողջ աշխարհում կանայք խտրականության են ենթարկվում, որը տարբեր ձեւերով է դրսեւորվում: Շատ կանայք ծագումով հայրիշխանական համայնքներից են, իսկ երբ մենք ասում ենք հայրիշխանական համայնք կամ մշակույթ ի նկատի չունենք սեռական հարցերը, այլ ի նկատի ունենք, որ դա մի մշակույթ է, որը չի ընդունում գենդերային հավասարության գաղափարը: Նման մշակույթներում կանայք ճնշման են ենթարկվում ընտանիքներում, իսկ ժողովրդավարությունը մերժվում է: Որքան վատ է տվյալ երկրում կնոջ դրությունը, այնքան հեռու է այդ երկիրը ժողովրդավարությունից: Այնուամենայնիվ, 15 տարի առաջվա իրավիճակի հետ համեմատ, անշուշտ, հայրիշխանությունը նահանջել է:


    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս