17:47:45 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «պոլիգոնների» խաչմերուկում բախվել են Kia-ն և Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

    13:34 17 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

    Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:  

    Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

    Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս