02:32:30 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ

    23:28 6 Դեկտեմբեր 2024

    Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Բեժանյանի վարած էլեկտրական «Kia» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էրիկ Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

    Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է։
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս