12:00:22 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան

    01:17 3 Փետրվար 2023

    Հոլիվուդյան աստղ Կիանու Ռիվզը ստիպված է եղել դատական գործընթացի միջոցով խափանման միջոց ստանալ մի տղամարդու դեմ, որը հետապնդում է դերասանին՝ պնդելով նրանք ինչ-որ կերպ կապված են։

    Ըստ TMZ-ի՝ «Մատրիցա»-յի աստղի փաստաբան Մեթյու Ռոզենգարտը դատարան է դիմել, որպեսզի տղամարդուն, որն արդեն մի քանի ամիս է՝ն հետեւում է Կիանուին եւ նրա ընկերուհի Ալեքսանդրա Գրանտին, արգելեն մոտենալ նրանց։

    Կիանուն նույնիսկ ստիպված է եղել անվտանգության ընկերություն վարձել Դիքսոնի գործը հետաքննելու համար։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «հյուրը» շարունակել է հայտնվել դերասանի տանը, համարձակվել է ներխուժել առանձնատան տարածք։

    Դատարանը Դիքսոնին պարտադրել է 91 մետր հեռավորություն պահպանել դերասանից եւ նրա ընկերուհի Ալեքսանդրա Գրանտից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս